Շքեղ զարդեր եւ ժամացույցներ արտադրող Chopard-ը Փարիզի սրտում «անտի-հոթել» է բացել, որը նորություն է Ֆրանսիայի մայրաքաղաքի աճող հյուրընկալության կատեգորիայում, հայտնում է CNN-ը։
Բրենդի պատմության մեջ առաջին հյուրանոցային նախագծի մասին շատ բան՝ սկսած անունից (1 Place Vendôme), մինչեւ անսովոր շքեղություն ու գովազդի բացակայություն, առաջին հայացքից արտասովոր են թվում:
Հյուրանոցը, որը զբաղեցնում է շքեղ Վանդոմ հրապարակում գտնվող Chopard բուտիկի վերին հարկերը, նաեւ աչքի է ընկնում իր ներկայությունը ազդարարող բրենդային ցուցանակների նկատելի բացակայության պատճառով: Այսօրվա ամենացանկալի ապրելակերպը՝ «հանգիստ շքեղությունն է»։ Բայց այն նաեւ կյանքի է կոչում շքեղության աշխարհի ամենակարեւոր մարքեթինգային միտումներից մեկը՝ գաղտնի մեկնարկը:
«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ արտադրանքի թողարկմանը հաջորդում են մեծ մարքեթինգային արշավն ու մեծամասշտաբ իրադարձությունը։ Մենք ուզում էինք այլ բան անել... շատ միտումնավոր»,-CNN-ին տված հարցազրույցում ասել է Կարլ-Ֆրից Շեֆելեն՝ Շոյֆել ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչը, որը Chopard-ի սեփականատերն է 1963 թվականից:
«Գնալով շատանում են այն հաճախորդները, որոնք ձգտում են բացառիկության եւ գաղտնիության»,-հավելել է ծրագրի խորհրդատու Դիդիե Լե Կալվեսը,-«Մենք ցանկանում էինք ստեղծել կիսամասնավոր հյուրանոց, որը կդառնար ընտանեկան գեղեցիկ հանգստավայր»:
«Անտի-հյուրանոց»՝ գերհարուստների համար
Գլխավոր կապույտ դռների միջով անցնելուց եւ կռած երկաթե դարպասները բացելուց հետո, որոնք զարդարված են Chopard-ի շեղ «C» տառով, հյուրերը մտնում են բարձր առաստաղով ճեմասրահ, որտեղ նրանց դիմավորում է հյուրանոցի սպասավորը: Ընդունելության սեղան կամ հյուրերի հերթեր չկան։ Պարզապես՝ 18-րդ դարի քարե մոնումենտալ բուխարի, մեծ սանդուղք եւ, որպես հյուրանոցի ժառանգության վառ ապացույց՝ նկարիչ Ժան-Միշել Օթոնիելի հսկայական իլյուստրացիան:
Փոխարենը, գրանցումը կատարվում է երկրորդ հարկի փոքրիկ սեղանի շուրջ, որտեղ ընդհանուր տարածքները կառուցված են առանձնատան ոճով։
Նույն հարկում է գտնում նաեւ հյուրանոցի զարդերից մեկը՝ «Ձմեռային այգին»՝ բնական լույսով ողողված ապակե տանիքով հյուրասենյակը։
Դիզայներ Պիեռ-Իվ Ռոշոնի կողմից շենքի վերջին վերանորոգումը տեւել է չորս տարի: Քանդվել են պատերը, բարձրացվել առաստաղները, իսկ սենյակների թիվը կրկնակի կրճատվել է, ինչի արդյունքում ստեղծվել է 10 սյուիտ եւ հինգ հյուրասենյակ։ Chopard-ի համանախագահ եւ գեղարվեստական ղեկավար Քերոլայն Շեֆելեի կողմից նախագծված Paraiba լյուքս համարը (անվանվել է Precious Lace Paraiba տուրմալինե վզնոցի պատվին) զարդարված է արեւադարձային ոճով ասեղնագործություններով:
Բայց Chopard-ի վեցերորդ հարկում գտնվող բնակարանները մեկ քայլ առաջ են շքեղությունից: Ոսկեզօծ լյուքս համարը ներառում է բյուրեղյա ջահեր (որոնք կախված են 17 ոտնաչափ առաստաղից), մարմարե բուխարի եւ Վերսալյան ոճի մեծ մահճակալ: Գները սկսվում են 14000 եվրոյից (մեկ գիշերվա համար)։ Սովորական համարները՝ սկսած 1400 եվրոյից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ