Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Գահերի խաղը» սերիալի նախնական տարբերակում Դեյներիսին մարմնավորած դերասանուհին գոհ է, որ, ի վերջո, չի ստանձնել այդ դերը

17:19, 6 դեկտեմբերի

Մինչ Էմիլիա Քլարկը իրեն կփորձեր HBO-ի «Գահերի խաղը» հայտնի սերիալում Դեյներիս Թարգարիենի դերում, ֆիլմի նախնական տարբերակում այդ դերն առաջարկվել էր մեկ այլ դերասանուհու՝ Թամզին Մերչանտին, գրում է Entertainment.com-ը։

Սերիալի նախնական տարբերակը, որտեղ գլխավոր հերոսուհուն մարնմավորում էր Մերչանտը, նկարահանվել է 2009 թվականին։ Սակայն այն մի շարք փոփոխությունների է ենթարկվել․ մի քանի դերակատարներ եւ  անձնակազմի անդամներ փոխարինվել են, նրանց թվում էր նաեւ  Դեյներիսին մարմնավորող դերասանուհին։

Այդ ժամանակ բրիտանացի դերասանուհին հանդես էր գալիս մեկ այլ՝ «Թյուդորները» հիթային դրամայում: 

Մերչանտը երբեք հրապարակայնորեն չի խոսել «Գահերի խաղում» հանդես գալու մասին, սակայն օրերս անկեղծացել է Entertainment-ի հետ զրույցում:

«Այդ պիլոտային տարբերակը, իսկապես, հիանալի դաս էր»,- ասել է դերասանուհին,-«Սա հաստատեց այն, որ ես ճիշտ եմ վարվում, երբ լսում եմ իմ բնազդներին ու հետեւում դրանց: Ես հայտնվեցի նկարահանման հրապարակում ձիու վրա՝ մերկ եւ վախեցած: Ձին, ակնհայտորեն, շատ ավելի ոգեւորված էր Մարոկկոյում նկարահանվող այդ տեսարանից, քան ես»:

Դերասանուհին նկատի ունի Դեյներիսի հարսանեկան գիշերվա տեսարանը: Մերչանտի տարբերակը նկարահանվել է ավելի գայթակղիչ եւ համարձակ ձեւով, քան վերջնական տարբերակը, որտեղ գլխավոր դերը կատարում է Քլարկը: 

Մերչանտը շարունակել է. «Դա դաս էր, որ եթե պատմությունն այնպիսին չէ, որն ինձ ոգեւորում է, որ այն ինքս էլ պատմեմ, ապա ես չպետք է փորձեմ ոգեւորվել միայն այն պատճառով, որ այլ մարդիկ են ինձ հակառակը համոզում։ Ես դերասանական ոչ մի փորձ չեմ ունեցել, ես ունեի միայն իմ բնազդները: Եվ այն, ինչ ինձ հուզում է, ազդեցիկ պատմություն եւ ազդեցիկ կերպար է դառնում ինձ համար: Իսկ «Գահերի խաղը» ինձ համար երբեք այդպիսին չի եղել: Էմիլիա Քլարկն է այդ դերը խորհրդանշական դարձրել, քանի որ նա, ակնհայտորեն, ոգեւորված էր այդ պատմությամբ, որը հրաշալի է կատարել: Բայց այդ դերն իմ սրտով չէր»։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել