Հաշվի առնելով հիպեր արագությունը, որով միտումները գալիս եւ հեռանում են TikTok-ի դարաշրջանում, նորաձեւությունը աննախադեպ տեմպերով փոխվել է ողջ 2023 թվականի ընթացքում՝ խթանելով «հանգիստ շքեղության», «անպետք» կոշիկների եւ «օվերսայզ» ոճի իրերի աճը:
2024 թվականը ոչնչով չի տարբերվի։ Կլինեն մի շարք հետաքրքիր միտումներ, որոնք կշարունակեն ոգեշնչված լինել անցյալից, քանի որ Z սերունդը փորձում է վերակենդանացնել իրենց ծնողների ոճերը: Մանրածախ առեւտրի հետախուզական պլատֆորմը՝ EDITED-ը, կանխատեսում է գալիք տարվա street style ոճը՝ ուսումնասիրելով այն գլխավոր միտումները, որոնք հաջորդ տարի «կտիրեն» փողոցներում:
2023 թվականին սպորտային հագուստը գրավել է եվրոպական փողոցները։ Մինչ EDITED-ը կանխատեսում էր ֆուտբոլային մարզաշապիկների ժողովրդականության աճ տասնամյակի սկզբին, 2024 թվականի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը սպորտը նոր բարձունքների կհասցնի:
2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերը կհամախմբեն մարզական միտումները Ֆրանսիայի մայրաքաղաքում: 2023 թվականին գերակշռում էին սպորտային միտումները, բայց խոսքը միայն ֆուտբոլային մարզաշապիկների մասին չէ: Օրինակ՝ ռեգբիի մարզաշապիկների հանրաճանաչությունը նախորդ տարվա համեմատ աճել է 33%-ով, իսկ Stüssy-ի եւ Palace Skateboards-ի կողմից վերափոխված հոկեյի մարզաշապիկները դարձել են վիրուսային՝ մեծացնելով շուկան 60%-ով։
Շորտերն այս ամառ դարձել են հանրաճանաչ համազգեստ Մեծ Բրիտանիայում՝ ոգեշնչված 90-ականների նոստալգիկ թրենդներից, որոնք փոխառվել են չմշկասահորդների նորաձեւությունից: Միջին երկարությամբ ջինսե շորտերը վիրուսային դարձան թվային հարթակներում 2023 թվականին, երբ «Jorts» հեշթեգը TikTok-ում ավելի քան 565 միլիոն դիտում ստացավ՝ Միլանի եւ Փարիզի Նորաձևության շաբաթների շքեղ պոդիումներում հայտնվելուց հետո:
Kenzo-ից մինչեւ Dior՝ ապրանքանիշերը ցուցադրեցին իրենց անհատականությունը՝ զարդարելով իրենց շորտերը փայլուն նախշերով եւ ժանյակավոր կտորներով: Բրիտանացի երիտասարդները կշարունակեն Jorts շարժումը նաեւ 2024 թվականին։
Աշնանը եւ ձմռանը մենք տեսանք, թե ինչպես Palace-ը եւ A1 Denim-ը իրենց խոշոր ստեղծագործությունները զուգակցեցին հաստ կոշիկներով, պապիկի ոճի սանդալներով եւ փափուկ ուգիներով՝ վերաիմաստավորելով սպորտային տաբատի տեսքը:
Նոր տարում կաշվե բոմբերները կփոխարինեն մոդայիկ մոտոցիկլետային բաճկոններին, որոնց ժողովրդականությունը աճեց Հեյլի Բիբերից ոգեշնչված:
Supreme-ը միշտ մեկ քայլ առաջ է լինում․ 2023 թ-ի աշնանային հավաքածուում բոմբեր բաճկոնները ներկայացված են յոթ տարբեր ոճերով: Կաշվե բոմբերները սովորական են դարձել իրենց հանգիստ շքեղության շնորհիվ, որն ուղեկցվում է բարձրորակ վարպետությամբ:
Ըստ EDITED-ի՝ կորպորատիվ ոճը կլինի նոր տարվա ամենաուժեղ միտումը, քանի որ տղամարդկանց ոճը գերիշխում է Maison Margiela-ի եւ Prada-ի գարուն/ամառ 2024 նորաձեւության ցուցադրությունների ժամանակ:
Կաշվե եւ ջինսե հագուստը վերածնվել է Louis Vuitton-ի 2024 թվականի աշնանային ցուցադրության ժամանակ: Vuitton-ի նոր հավաքածուն մարմնավորում է այն միտումները, որոնք մենք կտեսնենք հաջորդ տարի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)