«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կերպարից կերպար, առաջին անգամ՝ ոճափոխություն, իսկ ի՞նչ կա անձնականում․ 2023-ի ամփոփում՝ Դալիթայի հետ (ֆոտո)

12:08, 18 դեկտեմբերի

Ասում են՝ ինչպես սկսես տարին, այնպես էլ կավարտես։ Դալիթա Ավանեսյանը 2023-ը սկսեց ակտիվ նկարահանումներով եւ նույն տեմպով էլ ավարտում է այն։ «Հատուկ դասարան», «Իրար դեմ», այժմ էլ՝ «Կախվածություն»․ ինչպե՞ս է երգչուհուն հաջողվում կերպարից կերպար անցումն ու այդ ամենին զուգահեռ՝ անձնական կյանքի այդքան «պրոֆեսիոնալ կոծկումը»։ NEWS.am STYLE-ն ամփոփել է Դալիթայի ստեղծագործական տարին եւ անդրադարձել նաեւ նրա ոճային փոփոխությանը։ 

406504824_18409645984041890_7942136486214684037_n.jpg (153 KB)

«Շանթ» հեռուստաալիքի «Հատուկ դասարան»-ը առաջին երկարատեւ նախագիծն էր երգչուհու մասնակցությամբ, «Նոր-նոր էի սկսում հարմարվել նման ռիթմին: Բայց շատ եմ սիրում նկարահանումները, փոքրուց եղել եմ դրանց մեջ, եւ ինձ համար հաճելի է ամբողջ ընթացքը»,-պատմում է նա,-«Իհարկե, լինում են ծանրաբեռնված օրեր, գուցե հոգնեմ, ուշ ժամի ավարտվի նկարահանումը, դժվար լինի առավոտյան արթնանալը, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը, եւ ուրախ եմ, որ մի նախագծի ավարտից հետո ունենում եմ աշխատանքի այլ հնարավորություն»:

406507969_18409646014041890_2747306125030745426_n.jpg (152 KB)

Երեք տարբեր նախագիծ, երեք տարբեր կերպար։ Դալիթան նշում է՝ ցանկացած հերոսուհու շուրջ աշխատելիս առաջնային սկզբունքը չկրկնվելն է։ 

««Հատուկ դասարան»-ի Մերիին փորձում էի ավելի կոպիտ խաղալ, նույնիսկ, ձայնիս հնչերանգն եմ փոխել: «Իրար դեմ» սերիալում շեշտը դրել էինք Լիլիթի ոճային կերպարների վրա՝ մազերը, հագուստը: Իհարկե, խաղն էլ էր կարեւոր, որով նա շատ կտրուկ տարբերվեց նախորդ կերպարից՝ ավելի խենթ էր, աշխույժ, ուրախ, բաց… Փորձել էի նրա խոսքի մեջ առոգանություն ավելացնել՝ արագ խոսելու, նուրբ ձայնի եւ իրեն բնորոշ քմծիծաղի օգնությամբ: Ներկայիս կերպարը՝ Սոնան, կրկին դպրոցական է, բայց Մերիից տարբերվում է. Սոնան ավելի հասուն է, չունի այդ կոպտությունը, հակառակը՝ նուրբ է, ավելի կանացի ու փխրուն, բայց փորձում է ուժեղ ձեւանալ՝ հանուն իր ընտանիքի: Նոր եմ փորձում այս կերպարին հարմարվել,  փոքրիկ հետաքրքրություններ դնել նրա մեջ»:

ICON8895-1.jpg (125 KB)

Նոր դերին անցնելուց առաջ երգչուհին առաջին անգամ դիմեց սանրվածքի փոփոխության՝ արեց շերտավոր կտրվածք ու բացացրեց մազերի երանգը։ Այս ամենը համընկավ նոր կերպարի հետ ու դարձավ նաեւ Սոնայի տարբերակիչ հատկանիշը՝ իր մարմնավորած մյուս հերոսուհիներից։ Թեեւ փոփոխությունն աննշան էր, այն միանգամից բուռն արձագանքի արժանացավ երգչուհու հետեւորդների կողմից, քանի որ նախկինում Դալիթան երբեք փորձարկումներ չէր արել մազերի հետ: 

ICON8907.jpg (103 KB)

«Վաղուց էի ցանկանում մազերիս երանգը փոխել, բայց քանի որ նկարահանվում էի սերիալում, կտրուկ փոփոխություն չէի կարող անել: Երբ ավարտվեց «Իրար դեմ»-ը, որոշեցի գնալ այդ քայլին, հետո ստացա նոր նախագծի առաջարկը ու փոփոխությունը ստացվեց նաեւ կերպարիս համար: Լավ կարծիքներ եմ լսել փոփոխությանս վերաբերյալ, շատերը բուռն էին արձագանքել, որովհետեւ բոլորի մոտ տպավորություն էր, թե ես միշտ պետք է նույն մազերով լինեմ: Չեմ բացառում, որ, գուցե, հետագայում այլ ոճափոխություն էլ անեմ մազերիս հետ, բայց արտաքին այլ փոփոխությունների չեմ դիմի»:

ICON8999.jpg (108 KB)

Նուրբ դեմքով ու նրբակազմ Դալիթան ասում է՝ կցանկանար որեւէ նախագծում հանդես գալ բացասական կերպարով։ «Իմ մտքով, նույնիսկ, չէր անցնի, որ այսքան տարբեր հերոսուհիների կմարմնավորեի, բայց ինձ միշտ հետաքրքրել են բացասական կերպարները, որոնք հետաքրքրություն են բերում իրենց տեսակով, քանի որ ինքս շատ արտասհմանյան սերիալներ եմ դիտում, այնտեղ էլ չարագործներն ամենահետաքրքիրն են լինում ինձ համար»:

ICON9020.jpg (78 KB)

Չնայած տարբեր նախագծերին ու տարբեր կերպարներին՝ Դալիթան այն հայտնիներից է, ում անվան շուրջ «սիրային ասեկոսեներ» չեն պտտվում։ Ինչպե՞ս է նրան հաջողվում խուսափել նման քննարկումներից։

«Հատուկ ոչինչ չեմ անում, պարզապես սիրում եմ աշխատանքը զատել անձնական կյանքից: Ես խաղընկերներիս հետ, հիմնականում, շփվում եմ նախագծի շրջանակում, ու ուրախ եմ, որ մարդիկ էլ հասկանում են, որ նախագծից դուրս ոչինչ չկա»,-ասաց նա, իսկ հարցին՝ արդյոք անձնականում կա՞ փոփոխություն, պատասխանեց,-«Ինչպես ասում է՝ Սքարլեթ Յոհանսոնը՝ թողնում եմ դա ձեր երեւակայությանը» (ծիծաղում է):

ICON8908.jpg (111 KB)

ICON8978.jpg (116 KB)

ICON9035.jpg (97 KB)

ICON9102.jpg (90 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները @theeiconn


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել