Սկզբում Նաստյա Իվլեեւան վայելում էր իր հանդեպ այն մեծ ուշադրությունը, որը եղավ իր կազմակերպած սկանդալային «մերկ» երեկույթից հետո։ Բայց ավելի ուշ հաղորդավարուհին հասկացավ, թե որքան է խնջույքը զայրացրել հանրությանը, իսկ հետո սկսվեցին իրական խնդիրները՝ «չեղարկումներ», ինչպես տոնի հաղորդավարուհու, այնպես էլ նրա հյուրերի համար, գրում է Starhit-ը։
Աղմկոտ կորպորատիվ երեկույթի հաջորդ օրը Իվլեեւան իրեն հիանալի էր զգում։ «Մենք քիչ ենք քնել, բայց արժեր: Ինձ գրում են, որ դա ամոթալի էր, բայց մարդիկ, պարզապես, եկել էին գեղեցիկ հանդերձանքով, կիսամերկ։ Թող մարդիկ սովորեն ընդունել միմյանց: Հուսով եմ, որ սա երբեք չի ավարտվի: Այսպիսով, որքան շատ մեկնաբանություններ, այնքան ավելի շատ վրդովմունք»,-հիանում էր նա:
Նույն կարծիքն է կիսել նաեւ Քսենիա Սոբչակը` նշելով, որ եթե նույնիսկ աշխարհը դժվար ժամանակներ է ապրում, պետք է կարողանալ զվարճանալ եւ հանգստանալ սթրեսից: Բայց մի քանի օր անց նրանց հռետորաբանությունը կտրուկ փոխվեց, որովհետեւ սկսեցին լուրեր պտտվել, որ մարդիկ պահանջում են ամանորյա եթերներից բացառել միջոցառման բոլոր հրավիրվածներին։ Այսպիսով, ոմանք մնացել են առանց համերգների, ոմանք էլ՝ առանց գովազդային պայմանագրերի։
Посмотреть эту публикацию в Instagram
Նախորդ գիշեր Նաստյան տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ ընդունում է իր սխալը։ Հաղորդավարուհին նույնիսկ արտասվել է իր հուզական ելույթի ժամանակ։ «Սա ներողություն խնդրելու տեսանյութ չէ այն հույսով, որ միգուցե այն կաշխատի: Ավելի շուտ, սա անկեղծության ճիչ է, որը ոչ մեկի հետ համաձայնեցված չէր։ Իսկ ինձ համար հիմա սա շատ կարեւոր է եւ անհրաժեշտ։ Մենք երբեք այս ձեւաչափով չենք շփվել, բայց վստահ եմ, որ այս պահին սա հաղորդակցության միակ միջոցն է եւ տեղի ունեցողի վերաբերյալ որոշ մեկնաբանություններով կիսվելու հնարավորություն»,-ասում է նա ելույթի սկզբում։
Նա հիշել է իր անցած ուղին եւ նշել, որ տխուր է այն փաստից, որ փողի հետեւից ընկելով կորցրել է այն հոգեւորությունը, որը գնահատում էր իր հանդիսատեսը: «Եվ ես հավատում եմ, որ այս իրավիճակը պետք է տեղի ունենար, որպեսզի ինձ վերադարձներ իրականություն»,-ասում է Իվլեեւան:
Посмотреть эту публикацию в Instagram
Նա նաեւ դիմել է երեկույթի հյուրերին. «Խորին ներողություն եմ խնդրում արտիստներից։ Ինձ ցավ է պատճառում գիտակցել, որ բոլորն ընկել են նույն փորձանքի մեջ, տեղի են ունենում չեղարկումներ, եւ շատ դժվար է զգալ, որ դու ես այն մարդը, ով պատասխանատու է այս ամենի համար: Եվ ես ամենից քիչն ուզում եմ անել կեղծ գործողություններ՝ հանրության աչքին պարկեշտ երեւալու համար»,-ասել է Նաստյան։
«Ասում են՝ Ռուսաստանը կարողանում է ներել։ Եթե այդպես է, ես իսկապես կցանկանայի երկրորդ հնարավորություն խնդրել ձեզնից՝ ժողովրդից։ Իսկ եթե ոչ, ապա ոչ ոք չի չեղարկել հրապարակային մահապատիժը՝ այն, ինչ հիմա արդեն կատարվում է... Բայց ես չեմ խուսանավի եւ պատրաստ եմ ցանկացած արդյունքի»,-եզրափակել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է