Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Պասուց տոլմա․  քանի՞ տեսակ գիտենք

19:34, 28 դեկտեմբերի

Երեք օր առաջ իմ արտասահմանցի ընկերուհուց նամակ ստացա. «Նատա, Հայաստանում ի՞նչ են պատրաստում Ամանորին։ Դե, որ ավանդական, հայկական լինի»:

-  Պասուց տոլմա,- պատասխանում եմ առանց մտածելու։

-  Իսկ ինչպե՞ս են պատրաստում, - հարցնում է նա:

Լավ հարց է! Չէ՞ որ սա հենց այն քրեստոմատիկ դեպքն է, երբ յուրաքանչյուր տանտիկին ունի իր թանկարժեք բաղադրատոմսը, որ ժառանգել է «մորից», «տատիկից», «սկեսուրից» և «սկեսուրի սկեսուրից»: Ի՞նչ բաղադրատոմս առաջարկեմ: Եվ կա՞, արդյոք, «դասականը»: Եկել է «հանդիսատեսի օգնության» ժամանակը։ Զանգահարում եմ ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանին։

- Պասուց տոլմայի բաղադրատոմսը միշտ պայմանավորված է այն տարածաշրջանով, որտեղ այն պատրաստվում է,- բացատրում է Ռուզաննան,- իր տեղային ավանդույթներով, գյուղատնտեսությամբ, էկոլոգիայով... Հայաստանում դեռ կան վայրեր, ասենք Վայոց ձորում, որտեղ խաղողի տերևներով տարբերակն է տարածված։ Տեղեր կան, որտեղ այն պատրաստում են կտավատի կամ մասուրի յուղով (պահքի ուտեստ է, այսինքն՝ կենդանական ճարպերը բացառված են): Ինչ-որ տեղ վերամշակված դդմի կամ կանեփի սերմեր են ավելացնում ձեթին։ Ուտեստի հարստությունը, ձավարեղենի շատ գեղեցիկ և հավասարակշռված համադրությունը, դրանց առատությունը՝ ամեն ինչ կոչված է վկայելու այդ տարվա պտղաբերության և ապագայում դրա շարունակականության մասին...

Ես կարող եմ պատկերացնել  մասուրի յուղը և նույնիսկ կտավատի յուղը, բայց կանեփի սերմե՞րը: Եվ նորից՝ «հանդիսատեսի օգնությանն» եմ դիմում, զանգահարում եմ «Ծաղկունք» ռեստորանի և Գլխատան  շեֆ-խոհարար Արևիկ Մարտիրոսյանին։

_DSC5148G1cr.jpg (70 KB)

-  Կանեփի սերմերից պատրաստված պասուց տոլմա փորձե՞լ ես։

- Այո, և ինձ դուր է եկել: Պատրաստում են Վարդենիսի շրջանում։ Չես պատկերացնի, թե դա ինչ աշխատատար ու ժամանակատար գործընթաց է: Սա այն դեպքը չէ, երբ մեկ տանտիկին է պատրատում. մի քանի ընտանիք է հավաքվում, ամեն կին իր բաժին գործն է անում։ Այն տարածքում, որտեղից ամուսինս է, կանեփի սերմերը դեռ  քարերով են մանրացնում, որպեսզի շիլայանման զանգված ստանան։ Հետո այն եփում են և այլն. փուլերը շատ են, բայց արժի չարչարվել․ քանի որ տոլման շատ համեղ է ստացվում։ Ես ինքս մի անգամ պատրաստեցի հետաքրքրությունից դրդված և որպես մարտահրավեր: Բնօրինակին մոտ ստացվեց, բայց չափազանց շատ ժամանակ խլեց։

- Իսկ ձեր ընտանիքում ի՞նչ պասուց տոլմա էին պատրաստում, երբ փոքր էիր։

-  Մեծ մայրս Իզմիթ քաղաքից էր, և նրա պասուց տոլման, համապատասխանաբար, այն  տեղի  տարբերակն  էր՝ լցոնված բրնձով, տապակած սոխով և տարբեր կանաչեղենի առատությամբ ու չորացրած ռեհանով։

Ու հանկարծ հիշում եմ այն պասուց տոլման, որը Արևիկը  ներկայացրել էր Թբիլիսիում անցկացվող «Գաստրո» միջազգային շաբաթին։

- Գիտե՞ս, Արևիկ,- ասում եմ,- ես իմ անվանակարգն եմ սահմանում «ամենագեղեցիկ պասուց տոլման, որ կերել եմ այս տարի» և մրցանակը տալիս եմ քեզ։

- Շնորհակալ եմ,-  ծիծաղում է Արևիկը,- դա հայկական ավանդական տոլմա էր, որին ես, ինչպես միշտ, իմ կողմից որոշ բան էի ավելացրել։

- Ավելացրել էիր «քո կողմից» և արդյունքում ստացել էիր մի տոլմա, որը միջոցառման ժամանակ մեկ րոպեում վերջացավ խանդավառ բացականչությունների ներքո։

Խնդրում եմ՝ ասես  բաղադրատոմսը. այս տարի ես ուզում եմ զարմացնել իմ հյուրերին:

- Հաճույքով։ Եվ, ուրեմն․․․

 _DSC4692G1cr.jpg (82 KB)

Արևիկ Մարտիրոսյանի բաղադրատոմսը

Ձեզ անհրաժեշտ կլինի.

Ոսպ – 300 գ,

Սիսեռ – 300 գ,

Ոլոռ – 300 գ,

Լոբի – 300 գ,

Բլղուր - 300 գ,

Տոմատի մածուկ - 200 գ,

Բուլղարական պղպեղի մածուկ - 100 գ,

Կարմիր գլուխ սոխ - 2 կգ,

Թարմ կանաչի - ըստ ճաշակի,

Չորացրած ռեհան և ծիթրոն - ըստ ճաշակի,

Աղ, կարմիր և սև պղպեղ - ըստ ճաշակի,

Բուսակայուղ․

Թթու կաղամբ - ամբողջական տերևներ:

Նախապես եփել լոբազգիները։ Սոխը տապակել բուսայուղի մեջ, վրան ավելացնել երկու մածուկները ու որոշ ժամանակ շարունակել տապակելը։ Խառնել բոլոր բաղադրիչները։ Միջուկը փաթաթել կաղամբի տերևով (հանել կոպիտ երակները, եթե այդպիսիք կան), այնուհետև տոլման, խիտ շերտերով, դասավորել կաթսայի մեջ։

_DSC5018G1cr.jpg (67 KB)

Ավելացրնել այնքան ջուր, որ տոլման ծածկվի և եփել միջին կրակով, մինչև կաղամբը եփվի՝ մոտ մեկ ժամ:

Պատրաստի պասուց տոլման զարդարել չորացրած բալով ու բարբարիսով և վրան (առանց ֆանատիզմի) լցնել  սոուսները՝ առաջինը քամած մածունից՝ ըստ ճաշակի թահինի հավելումով, իսկ երկրորդը՝ խնձորի քացախից, սամիթից և սխտորից։

Ուրեմն, պասուց տոլմայի ի՞նչ բաղադրատոմս առաջարկեմ արտասահմանցի ընկերուհուս։ Միգուցե մի քանի՞սը՝  ընտրության հնարավորությամբ:

Ինչ էլ որ առաջարկեմ, հաստատ գիտեմ, որ կսկսեմ գլխավորից՝ այս ուտեստի պատմությունից ու էությունից, ինչպես Ռուզաննա Ծատուրյանը։ «Պասուց տոլման,- այսպես սկսեց նա մեր զրույցը,- հայկական խոհանոցի միակ ուտեստն է, որը նույնիսկ խորհրդային տարիներին պահպանել է իր կրոնական անվանումը: Պասուց տոլմա, այսինքն՝ «պահքի տոլմա» պատրաստել սկսել ենք շատ վաղուց, և դա արել ենք Ծննդյան պահքի ժամանակ, որը մեր ավանդույթի համաձայն սկսվում է դեկտեմբերից և շարունակվում մինչև հունվարի 5-ը, երբ նշում ենք Քրիստոսի Ծննդյան տոնը։ Քանի որ Ամանորն ընկնում է այս ժամանակահատվածի մեջ, պասուց տոլման դարձել է մեր մշտական ամանորյա ուտեստը»...

Անկախ նրանից, թե ինչպիսի պասուց տոլմա ենք պատրաստում, գլխավորը հիշելն է, որ այն խորհրդանշում է պտղաբերություն և իր մեջ կրում է գալիք տարում բարեկեցության մաղթանք, որն անկեղծորեն ցանկանում եմ բոլորին։ Շնորհավոր Նոր Տարի։

Նատա Բրետել

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել