Հունվարի 9-ին լրանում է կուլտային կինոռեժիսոր եւ կոլաժների մեծագույն վարպետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։ Հիշենք ռեժիսորի կյանքի ամենավառ պահերը, ինչպես նաեւ ինքնատիպ աշխատանքներն ու պերճախոս արտահայտությունները, որոնք թեւավոր են դարձել։
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924թ. հունվարի 9-ին՝ Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի), արտասովոր եւ ստեղծարար ընտանիքում։ Ապագա վարպետի հայրը քաղաքում հայտնի անտիկվար էր, իսկ մայրը սիրողական թատերական ներկայացումներ էր բեմադրում։ Մանուկ հասակից Սերգեյը շրջապատված է եղել ստեղծագործ միջավայրով, ինչի շնորհիվ, հավանաբար, դարձել է կուլտային՝ միանգամայն ինքնատիպ ոճով։
«Ես միշտ գեղանկարչության հակում եմ ունեցել եւ վաղուց արդեն վարժվել եմ այն բանին, որ կադրն ընկալում եմ որպես ինքնուրույն գեղարվեստական կտավ։ Ես գիտեմ, որ իմ ռեժիսուրան հեշտությամբ լուծվում է գեղանկարչության մեջ, եւ դրա մեջ, հավանաբար, դրա առաջին թուլությունն ու առաջին ուժն է։ Իմ գործունեության մեջ ես ամենից հաճախ դիմում եմ գեղանկարչական, այլ ոչ թե գրական լուծման։ Եվ ինձ համար ավելի հասանելի է այն գրականությունը, որն իր էությամբ փոխակերպված գեղանկարչություն է»։
Ինչպես բնորոշ է ստեղծագործական հանճարներին, Փարաջանովը դպրոցում միջակ սովորող է եղել, իսկ անկայունության եւ կյանքի ծարավի պատճառով մի քանի բուհ է փոխել։
«Ամենաահավորը հիասքանչը չնկատելն է»,- ասում էր կինոռեժիսորը։
Փարաջանովի անկայուն խառնվածքը հետապնդել է նրան ամբողջ կյանքում եւ նրա համար արկածախնդրի ու «պրովոկատորի» համբավ» ապահովել, ինչը չէր կարող չարտացոլվել նրա աշխատանքներում։ Նա գիտակցում էր, թե որքան էր առաջ անցել իր ժամանակից, որում ապրում էր։
«Իմ մեղքը, հավանաբար, այն է, որ ծնվել եմ։ Հետո տեսել եմ ամպերը, գեղեցիկ մորս, լեռներ, տաճար, ծիածանափայլ, եւ ամեն ինչ՝ մանկության պատշգամբից»։
Ազատությունը եւ ստեղծագործությունն անբաժան են. անգամ չնայած բանտարկությանը եւ խորհրդային իշխանությունների ստեղծած մշտական խոչընդոտներին՝ Փարաջանովը պահպանել է իր աշխարհը, որտեղ կարող էր մտածել եւ կերտել՝ ի հեճուկս արտաքին պպատնեշների։
«Ես չեմ դիմանա մանկությունից վտարվելուն։ Ես, առհասարակ, դեմ եմ վտարումներին ու հալածանքներին։ Իմ ուրվականնե՛ր։ Ձեզ հետ ավելի լավ է, քան նրանց հետո, ովքեր ողջ են։ Ես ձեզ ավելի շատ եմ սիրում, քան նրանց, ովքեր սիրում են ինձ»։
Չնայած ռեժիսորի կյանքի բազմաթիվ խոչընդոտներին եւ դժբախտություններին՝ նա չէր կորցրել կյանքի ծարավը, որը զգացվում է նրա արտասովոր աշխատանքներում։
«Լիարժեք ուրախացեք, ինչպես արել եմ ես։ Հիշելու բան կա։ Այլապես ափսոս կլինեի թե՛ ես, թե՛ կյանքը։ Եվ ի՞նչ է կյանքը, եթե չկան սկզբունքներ եւ քմահաճույք»։
Եվ անգամ բանտարկությունը չկոտրեց նկարչի ապստամբ ոգին, իսկ սոցռեալիզմի սովորականությունն ամեն օր մարտահրավեր էր նետում Փարաջանովին, որը նա վիրտուոզ կերպով հաղթահարեց։
«Ես այնքան գեղեցիկ եմ ապրել 50 տարի։ Սիրել եմ-շատախոսել-հիացել-ինչ-որ բան ճանաչել-քիչ բան արել-բայց շատ բան սիրել։ Մարդկանց շատ եմ սիրել եւ շատ եմ պարտական նրանց։ Չեմ հանդուրժել գորշը։ Ամենամոդայիկ գույնը։ Ժամանակի անհրաժեշտությունը»։
«Քեզ ասելու բան չունեմ, միակ բանը՝ երբ վատ զգաս, ձեռք տուր գորգին, դրանում ջերմություն կա։ Դա ե՛ս եմ»։ Լինեն դրանք հայկական գորգի գունեղ նախշերը, կարմրանարնջագույն երանգը, թե նռան հյութը՝ ամեն ինչում, ինչը լի է գեղեցկությամբ, Փարաջանովյան տոկունություն եւ կենսասիրություն կա։
Ինչպես բանտարկությունն ու աքսորը չկարողացան շեղել վարպետին կերտելուց, այնպես էլ համաշխարհային արվեստի պատմությունից չհաջողվեց ջնջել նրան։ Չէ՞ որ, «եթե ուզում ես ազատ լինել՝ ազատ եղի՛ր»։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 24 մայիսի
Քելլի Ռոուլենդը հիացրել է ոսկյա կրծկալով նոր լուսանկարներով