«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սերգեյ Փարաջանով. «Եթե ուզում ես ազատ լինել՝ եղի՛ր ազատ»

16:28, 10 հունվարի

Հունվարի 9-ին լրանում է կուլտային կինոռեժիսոր եւ կոլաժների մեծագույն վարպետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։ Հիշենք ռեժիսորի կյանքի ամենավառ պահերը, ինչպես նաեւ ինքնատիպ աշխատանքներն ու պերճախոս արտահայտությունները, որոնք թեւավոր են դարձել։

пар1.jpg (68 KB)

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924թ. հունվարի 9-ին՝ Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի), արտասովոր եւ ստեղծարար ընտանիքում։ Ապագա վարպետի հայրը քաղաքում հայտնի անտիկվար էր, իսկ մայրը սիրողական թատերական ներկայացումներ էր բեմադրում։ Մանուկ հասակից Սերգեյը շրջապատված է եղել ստեղծագործ միջավայրով, ինչի շնորհիվ, հավանաբար, դարձել է կուլտային՝ միանգամայն ինքնատիպ ոճով։

пар2.jpg (47 KB)

«Ես միշտ գեղանկարչության հակում եմ ունեցել եւ վաղուց արդեն վարժվել եմ այն բանին, որ կադրն ընկալում եմ որպես ինքնուրույն գեղարվեստական կտավ։ Ես գիտեմ, որ իմ ռեժիսուրան հեշտությամբ լուծվում է գեղանկարչության մեջ, եւ դրա մեջ, հավանաբար,  դրա առաջին թուլությունն ու առաջին ուժն է։ Իմ գործունեության մեջ ես ամենից հաճախ դիմում եմ գեղանկարչական, այլ ոչ թե գրական լուծման։ Եվ ինձ համար ավելի հասանելի է այն գրականությունը, որն իր էությամբ  փոխակերպված գեղանկարչություն է»։

пар3.jpg (61 KB)

Ինչպես բնորոշ է ստեղծագործական հանճարներին, Փարաջանովը դպրոցում միջակ սովորող է եղել, իսկ անկայունության եւ կյանքի ծարավի պատճառով մի քանի բուհ է փոխել։

«Ամենաահավորը հիասքանչը չնկատելն է»,- ասում էր կինոռեժիսորը։

пар4.jpg (61 KB)

Փարաջանովի անկայուն խառնվածքը հետապնդել է նրան ամբողջ կյանքում եւ նրա համար արկածախնդրի ու «պրովոկատորի» համբավ» ապահովել, ինչը չէր կարող չարտացոլվել նրա աշխատանքներում։ Նա գիտակցում էր, թե որքան էր առաջ անցել իր ժամանակից, որում ապրում էր։

пар5.jpg (51 KB)

«Իմ մեղքը, հավանաբար, այն է, որ ծնվել եմ։ Հետո տեսել եմ ամպերը, գեղեցիկ մորս, լեռներ, տաճար, ծիածանափայլ, եւ ամեն ինչ՝ մանկության պատշգամբից»։

пар6.jpg (109 KB)

Ազատությունը եւ ստեղծագործությունն անբաժան են. անգամ չնայած բանտարկությանը եւ խորհրդային իշխանությունների ստեղծած մշտական խոչընդոտներին՝ Փարաջանովը պահպանել է իր աշխարհը, որտեղ կարող էր մտածել եւ կերտել՝ ի հեճուկս արտաքին պպատնեշների։

пар7.jpg (48 KB)

«Ես չեմ դիմանա մանկությունից վտարվելուն։ Ես, առհասարակ, դեմ եմ վտարումներին ու հալածանքներին։ Իմ ուրվականնե՛ր։ Ձեզ հետ ավելի լավ է, քան նրանց հետո, ովքեր ողջ են։ Ես ձեզ ավելի շատ եմ սիրում, քան նրանց, ովքեր սիրում են ինձ»։

пар8.jpg (90 KB)

Չնայած ռեժիսորի կյանքի բազմաթիվ խոչընդոտներին եւ դժբախտություններին՝ նա չէր կորցրել կյանքի ծարավը, որը զգացվում է նրա արտասովոր աշխատանքներում։

пар9.jpg (61 KB)

«Լիարժեք ուրախացեք, ինչպես արել եմ ես։ Հիշելու բան կա։ Այլապես ափսոս կլինեի թե՛ ես, թե՛ կյանքը։ Եվ ի՞նչ է կյանքը, եթե չկան սկզբունքներ եւ քմահաճույք»։ 

пар10.jpg (72 KB)

Եվ անգամ բանտարկությունը չկոտրեց նկարչի ապստամբ ոգին, իսկ սոցռեալիզմի սովորականությունն ամեն օր մարտահրավեր էր նետում Փարաջանովին, որը նա վիրտուոզ կերպով հաղթահարեց։

пар11.jpg (67 KB)

«Ես այնքան գեղեցիկ եմ ապրել 50 տարի։ Սիրել եմ-շատախոսել-հիացել-ինչ-որ բան ճանաչել-քիչ բան արել-բայց շատ բան սիրել։ Մարդկանց շատ եմ սիրել եւ շատ եմ պարտական նրանց։ Չեմ հանդուրժել գորշը։ Ամենամոդայիկ գույնը։ Ժամանակի անհրաժեշտությունը»։

пар12.jpg (79 KB)

«Քեզ ասելու բան չունեմ, միակ բանը՝ երբ վատ զգաս, ձեռք տուր գորգին, դրանում ջերմություն կա։ Դա ե՛ս եմ»։ Լինեն դրանք հայկական գորգի գունեղ նախշերը, կարմրանարնջագույն երանգը, թե նռան հյութը՝ ամեն ինչում, ինչը լի է գեղեցկությամբ, Փարաջանովյան տոկունություն եւ կենսասիրություն կա։

пар13.jpg (73 KB)

Ինչպես բանտարկությունն ու աքսորը չկարողացան շեղել վարպետին կերտելուց, այնպես էլ համաշխարհային արվեստի պատմությունից  չհաջողվեց ջնջել նրան։ Չէ՞ որ, «եթե ուզում ես ազատ լինել՝ ազատ եղի՛ր»։

пар14.jpg (91 KB)

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել