Ամերիկահայ դիմահարդար եւ ոճաբան Հրուշ Աճեմյանը կարող է հպարտանալ Ջենիֆեր Լոպեսի հետ եւս մեկ համագործակցությամբ։ Բոլորովին վերջերս համաշխարհային աստղը ներկայացրեց իր «Can't Get Enough» երգի տեսահոլովակը, որտեղ նրան դիմահարդարել էր ճանաչված հայ դիմահարդարը։ Այս անգամ Հրուշն Instagram-ում կիսվել է Ջեյ Լոյի «This Is Me․․․Now» ֆիլմի թրեյլերով՝ հայտնելով, որ երգչուհուն դիմահարդարել է նաեւ այդ նախագծի համար։
«Ահա այն կերպարները, որոնք մենք ստացանք։ Այս դիմահարդարումը․ ես միշտ եմ հիացել այս հիասքանչ կնոջով։ Նրա աշխատանքային էթիկան ու նվիրվածությունը ինձ մշտապես ոգեշնչել են։ Ոլորտի տաղանդավոր մարդկանց հետ այս նախագծի շուրջ աշխատելն ինձ համար իրական պատիվ էր։ Ուզում եմ՝ դուք էլ ընկղմվեք Ջեյ Լոյի երաժշտական ճանապարհորդության կախարդանքի մեջ»,-ինստագրամյան հրապարակմանը կից գրել է Հրուշը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ինչպես նշվում է Ջենիֆեր Լոպեսի յություբյան ալիքի հաղորդագրության մեջ, «This Is Me-Now»-ն ֆիլմ է երգչուհու հոգու ու սրտի մասին։ Սա սիրո պատմություն է, որի ռեժիսորը Դեյվ Մեյերսն է։ Այն Amazon-ում կթողարկվի փետրվարի 16-ին՝ երգչուհու համանուն ալբոմի հետ համատեղ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում