«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Պենելոպե Քրուզը՝ Elle-ի նոր ֆոտոշարքում․ դերասանուհին՝ «Ֆեռարի»-ում իր դերի, երեխաների ու տարիքի մասին

10:31, 19 հունվարի

Պենելոպե Քրուզը լուսանկարվել է Elle-ի համար՝ փայլելով նորաձեւ կերպարներով ու անկեղծանալով մի շարք թեմաների շուրջ: Պարբերականի հետ հարցազրույցում իսպանացի դերասանուհին խոսել է «Ֆեռարի» ֆիլմում իր կերպարի, գեղեցիկ «ծերանալու» եւ երեխաների դաստիարակության մասին:

elm020124wlpenelope-001a-659ed8ed351ab.jpg (56 KB)

Դերասանուհին մեկ անգամ չէ, որ մարմնավորել է իրական կերպարի։ «Ջանի Վերսաչեի սպանությունը. ամերիկյան հանցագործության պատմություն» սերիալում Քրուզը խաղացել է իր ընկերուհուն՝ Դոնաթելա Վերսաչեին։ Բայց ինչպես նշում է ամսագիրը, Լաուրա Ֆեռարին այլ կերպար էր: Նախ, նա միջազգայնորեն ճանաչված անուն չէ, ուստի Քրուզն իր ուսերին էր վերցրել «առաջին անգամ նրա ձայնը լինելու» պատասխանատվությունը։ 

elm020124fobcover-penelope-digital-update-65a6ed968fea5.jpg (129 KB)

Elle-ին տված հարցազրույցում Պենելոպեն հիշել է, որ Մոդենայում նկարահանումների ժամանակ գնացել էր գործարան եւ հանդիպել մարդկանց, ովքեր ճանաչում էին Լաուրային։ «Նրանք կարծես, թե չէին ուզում նշել, թե որքան ուժեղ էր նա: Գիտե՞ք, որ նա անվադողերով էր քնում․․․ Մրցավազքին նախորդող գիշերը նա անվադողերով էր քնում, որպեսզի ոչ ոք դրանք չվնասեր: Բայց մարդիկ ասում էին` ոչ, ոչ, նա դժվար կին էր, շատ թթու եւ անկանխատեսելի։ Ոմանք նրան խելագար էին անվանում՝ բառ, որ օգտագործվել է պատմության մեջ յուրաքանչյուր կնոջ համար՝ արդարացնելու նրա հանդեպ ճնշումը»։

elm020124wlpenelope-003a-659edac86dd16.jpg (56 KB)

Դերասանուհին խոստովանել է, որ ինքը վախենում է մեքենա վարելուց ու բացատրել, թե ինչու,-«Երբ ես 8-9 տարեկան էի, քրոջս հենց աչքիս առաջ մի մեքենա հարվածեց։  Հիշում եմ՝ նա կարմիր վերարկու էր հագել։ Այդ պահին ինձ համար ժամանակը կանգ առավ։ Դա մեծ տրավմա էր, քանի որ ես տեսա, թե ինչպես էր նա կորցնում գիտակցությունը: Իսկ ես հիվանդանոցում թմրած էի, մարդկանց ասում էի. «Քրոջս հենց նոր վրաերթի են ենթարկել»։

elm020124fobedletter-002-1a-659edb19565d7.jpg (103 KB)

Շնորհիվ իր մասնակցությամբ մի շարք ֆիլմերի՝ Քրուզն աշխարհի աչքում մայր էր դարձել, նույնիսկ, նախքան մայրանալը։ Հիմա նա ասում է․ «Իմ տարիքում կերպարների 80 տոկոսը կլինեն մայրեր, ամուսնալուծված կամ լքված կանայք, բայց ես շատ փոքրուց եմ մայրերի մարմնավորել»:

elm020124wlpenelope-002a-659edb3e5837a.jpg (62 KB)

Պենելոպեն ասում է, որ դեռ փոքրուց գիտեր, որ երեխաներ է ուզում ունենալ: «Բայց ես գիտեի, որ նրանց ավելի մեծ տարիքում եմ ուզում: Ես ուզում էի սպասել, մինչեւ կզգայի, որ պատրաստ եմ: Ես վստահ էի, որ դա կլինի ամենակարեւոր բանը, որ կանեմ իմ կյանքում»:

Քրուզն իր եւ Խավիեր Բարդեմի երեխաներին՝ 10-ամյա Լունային եւ 12-ամյա Լեոյին, հնարավորինս հեռու է պահում հանրային ուշադրությունից, բայց նշում է, որ չի խոչընդոտի նրանց ընտրությանը, եթե երբեւէ ցանկանան իր կամ ամուսնու ուղին բռնել․ «Դա նրանց որոշումը կլինի, նրանք պետք է հասկանան՝ արդյոք ուզո՞ւմ են ունենալ այնպիսի աշխատանք, որն առավել բացահայտ է հանրության համար: Նրանք կխոսեն այդ մասին, երբ պատրաստ լինեն»:

elm020124wlpenelope-004a-659ed9c4115ce.jpg (37 KB)

Զարմանալի չէ, որ Քրուզի երեխաները չունեն սոցիալական ցանցերի հաշիվներ․ նրանք, նույնիսկ, հեռախոսներ չունեն: «Այնքան հեշտ է մանիպուլյացիայի ենթարկվելը, հատկապես, երբ դեռ փոքր ես։ Դա դաժան փորձառություն է երեխաների եւ դեռահասների համար»,-ասում է դերասանուհին։

Հոլիվուդում շատ բան է խոսվում նրա, հատկապես նրա տարիքի՝ ավելի ճիշտ՝ չծերանալու մասին։  Որքան էլ թեման հոգնեցուցիչ լինի, կան որոշ հայտնիներ, որոնց մեդիան, կարծես, թույլ չի տալիս ծերանալ:

elm020124wlpenelope-005a-659eda73af3a4.jpg (36 KB)

«Բայց գիտե՞ք, թե ինչու ես դրա մասին չեմ անհանգստանում։ Որովհետեւ մարդիկ ինձ հարցնում էին տարիքի մասին, երբ ես  դեռ քսան տարեկան էի: Այն ժամանակ ավելի շատ էի անհանգստանում, քան հիմա։ Այժմ ավելի իմաստալից է քննարկել 50 տարեկան դառնալը: Դա գեղեցիկ բան է, եւ ես, իսկապես, ուրախ եմ իմ տարիներով: Դա նշանակում է, որ ես այստեղ եմ, առողջ եմ, ինչը լավ առիթ է խնջույք կազմակերպելու»:

Լուսանկարները՝ Զոեյ Գրոսման
Ոճաբան՝ Ալեքս Ուայթ


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել