Mob Wife Aesthetic-ը (մաֆիայի պարագլխի կնոջ էսթետիկան) 2024 թվականի առաջին նորաձեւության միտումն է, որը զգալի ժողովրդականություն է ձեռք բերել:
Մորթե վերարկուները, կենդանական պրինտը, ծավալուն մազերը, կարմիր շուրթերը եւ հսկայական ոսկե զարդերը փոխարինել են նրբագեղ մինիմալիզմին, իսկ TikTok-ում #mobwifeaesthetics-ը վերջին 10 օրվա ընթացքում արդեն հավաքել է ավելի քան 52 միլիոն դիտում, գրում է Vogue-ը։
«Զուսպ հագնվելու եւ պարզապես հարստությունը նմանակելու փոխարեն, այս միտումը նախընտրում է բարձր արտահայտվել. դյութիչ, համարձակ հագուստ, որը նախատեսված է տարբերվելու համար»,-ասում է Depop-ի տենդենցի դեսպան Ագուս Պանզոնին՝ վկայակոչելով անցյալ տարվա տարվածությունը առանց լոգոների դիզայնի եւ «old money» էսթետիկայի շուրջ: Նա ավելացնում է, որ մորթյա վերարկուների որոնումները այս ամիս արդեն աճել են 18 տոկոսով, մինչդեռ ընձառյուծի տպագրության որոնումները աճել են ապշեցուցիչ՝ 213 տոկոսով:
Անցյալ տարեվերջին Դուա Լիպային նկատել էին Նյու Յորքի Գրինվիչ հյուրանոցից դուրս գալիս, եւ նա կրում էր ժանյակավոր կոմբինեզոն եւ արհեստական մորթուց մեծ վերարկու: Քենդալ Ջենները Ասպենում հագել էր Phoebe Philo-ից՝ մինչեւ հատակը հասնող շղարշե վերարկու: Ջենիֆեր Լոուրենսը 2024 թվականի «Ոսկե գլոբուսի» երեկույթին ժամանել էր պրինտավոր մորթյա վերարկուով:
Ֆարել Ուիլյամսի՝ Louis Vuitton շոուում ներկայացված էին մի քանի մորթյա կամ արհեստական մորթյա վերարկուներ, ինչպես նաեւ՝ DSquared2-ի եւ Dolce & Gabbana-ի SS24 տղամարդկանց հագուստի հավաքածուներում: Մինչդեռ Chanel Metiers d'Art 2024 եւ Saint Laurent SS24 կանացի շոուներում ներկայացված էին վերարկուներ՝ կենդանական պրինտի եւ մորթու համադրությամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը