Ջենիֆեր Լոպեսը դարձել է Փարիզի Նորաձեւության շաբաթվա՝ Elie Saab-ի շոուի աստղը: Ձեւի և փայլի լիբանանցի վարպետը նրան հագցրել է «մոտ հարյուր անգամ»,-շոուից հետո ասել է Սաաբը, իսկ երգչուհին ցանկացել է աջակցել իր վաղեմի ընկերոջը:
Լոպեսը իրարանցում է առաջացրել՝ մտնելով «Անապատի վարդ» կոչվող սենյակ, ինչի արդյունքում մի քանի լուսանկարիչներ դուրս են հրավիրվել ցուցադրությունից:
Հավաքածուն ոգեշնչված է «Մարոկկոյի առեղծվածից եւ անապատի լույսից», - ասել է Սաաբը: Նա ընդգծել է, որ թեեւ Մարոկկոն ինչ-որ չափով նման է Լիբանանին, այն, այնուամենայնիվ, տարբերվում է իր հայրենի երկրից։ «Ձեւերը նույնը չեն, եւ ասեղնագործությունն է տարբեր, բայց նրանք քույրերի նման են»,-ասել է նա:
Դիզայները ուշադրություն է հրավիրել երկրի ճարտարապետության բարդ երկրաչափական նախշերի վրա։ Նա դրանք թիկնոցների ու զգեստների վրա է տեղափոխել, իսկ ոսկին վերածվել է մայրամուտի մեղմ գույների։
Այս ամենի արդյունքում հիանալի լուսանկարներ են ստեղծվել, այդ իսկ պատճառով նրա կարմիր գորգի զգեստները սիրված են հայտնի մարդկանց շրջանում:
«Մեզ համար Couture-ը պարզապես գործիք չէ: Այն պարզապես իմիջ ստեղծող չէ, ինչպես, օրինակ, այլ ապրանքանիշերի դեպքում»,-ասել է Սաաբ կրտսերը,-«Մեզ համար դա մեր ԴՆԹ-ի առանցքն է եւ մեր բիզնեսի կարեւոր մասը: Իհարկե, այն ունի սահմանափակումներ՝ աճի եւ ընդլայնման առումով, քանի որ հաճախորդները շատ կոնկրետ են, բայց այն շարունակում է մնալ բիզնեսի կարեւոր մաս»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ