Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

2014 ԹՎԱԿԱՆԻ ՖԵՆ ՇՈՒՅ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:05, 1 հունվարի

Չիներենում «ֆեն շույ» բառը նշանակում է «քամի» եւ «ջուր» եւ ներկայացնում է իրենից տարածքը առավել բարենպաստ յուրացնելու դաոսյան փորձը: Ֆեն շույի օգնությամբ կարելի է ընտրել ցանկացած նպատակով շենքեր կառուցելու տարածքը.ոմանք նույնիսկ իրենց բնակարանների սենյակներից յուրաքանչյուրն են ընտրում՝ ֆեն շույի հիմունքներից ելնելով: Ֆեն շույի հիմնական նպատակն է էներգիայի բարենպաստ հոսքերի բացահայտումը: NEWS.am STYLE-ը իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ֆեն շույի՝ 2014 թվականի, այսինքն,Կապույտ կամ Կանաչ Փայտե Ձիու տարվա կանխատեսությունը Արեւելյան հորոսկոպի նշաններից յուրաքանչյուրի համար:

ԱՌՆԵՏ (1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008)

Առնետի տարվա ծնված մարդկանց գալիք տարին խոստանում է Ապագա բարգավաճման աստղի գալիքը, որը հաջողություն կբերի ցանկացած գործում: Ապագա բարգավաճման աստղի կամ 9-րդ աստղի ազդեցությունը հզորացնելու համար ֆեն շույի մսանագետները խորհուրդ են տալիս օգտագործել ֆեն շույի թալիսմաններից ինը շրջանակներով Վիշապի թուր կամ էլ Ֆեն շույի Կրակի գունդը: Առնետները չափազանց հաջողակ կլինեն սիրո հարցում.նրանք կամ զուգընկեր կգտնեն, կամ էլ կամուսնանան:

ԳՈՄԵՇ (1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009)

Ըստ 2014 թվականի ֆեն շույ հորոսկոպի՝ Գոմեշի տարվա ծնված մարդիկ չափազանց բարեհաջող շրջան կապրեն: Ողջ տարվա ընթացքում նրանց մոտ առավել վառ կարտահայտվի Շի էներգիան, որը պատասխանատու է կենսական ուժի եւ համարձակության համար: Գոմեշները կարող են համարձակ ցանկացած գործ սկսել բիզնեսի եւ ստեղծագործ ոլորտներում եւ համոզված լինել, որ նրանք բոլորը բարեհաջող ավարտ կունենան: Նրանք, ովքեր զուգընկերներ ունեն, անձնական կյանքում խնդիրներ կունենան, իսկ նրանք, ովքեր արդեն ամուսնացած են, հնարավոր է, դավաճանության հետ կբախվեն: Ֆեն շույ հորոսկոպը խորհուրդ է տալիս խուսափել նյարդային իրավիճակներից զուգընկերների հետ, իսկ սիրո հարցում հաջողություն կարող է բերել վարդագույն որձաքարից ջրաշուշանի տերեւի վրա բադիկներով թալիսմանը:

ՎԱԳՐ (1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010)

2014 թվականը չի կարելի չափազանց բարենպաստ համարել Վագրի տարվա ծնված մարդկանց համար, սակայն գալիք տարվա ընթացքում նրանք կարող են անսպասելի մեծ գումար ստանալ.մեծ շահումի կամ անհայտ հարազատից ժառանգության տեսքով: Վագրերը կարող են իրենց կյանք հավելյալ հաջողություն բերել ֆեն շույի հետեւյալ թալիսմանի օնությամբ՝ «քամու երաժշտություն» մետաղե փայտիկներով: Ֆեն շույի հորոսկոպը խորհուրդ է տալիս նրանց ուշադիր հետեւել իրենց շրջապատին.հնարավոր է, որ նրանք շրջապատված լինեն վատ մտադրություններով մարդկանցով: Ֆեն շույի հորոսկոպը խորհուրդ է տալիս նաեւ հանգստանալ եւ վայելել անցյալում կատարած աշխատանքի պտուղները.օրինակ, արձակուրդ ձեւակերպել եւ այն ընտանիքի հետ անցկացնել:

ՃԱԳԱՐ (1915, 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011)

Ֆեն շույի հորոսկոպը կանխատեսում է խնդիրների եւ նպատակների իրականացում Ճագարի տարվա ծնված մարդկանց համար, իսկ դա նշանակում է, որ գալիք տարվա ընթացքում չափազանց հզոր կլինի նրանց Քամու Ձիու ազդեցությունը: 2014 թվականը հատկապես բարենպաստ է տեւական արձակուրդի եւ հոգեբանական եւ ֆիզիկական առողջության ամբողջական վերականգնման համար: Հատկապես հակացուցված է լարվել տարեց Ճագարներին: Անձնական կյանքում 2014 թվականի ֆեն շույ հորոսկոպը խորհուրդ է տալիս պատրաստ լինել կայունության բացակայությանը: Ճագարներին խորհուրդ է տրվում խուսափել չափազանց մեծ ուժեր ներդնելուց սիրային հարաբերությունների զարգացման հարցում: Իսկ եթե նրանք չկարողանան դիմադրել նոր ծանոթություն հաստատելուն, ապա Ֆեն շույ հորոսկոպը խորհուրդ է տալիս կենտրոնանալ միայն մեկ անձնավորության վրա:

ՎԻՇԱՊ (1916, 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012)

Փայտե Ձիու տարին անբարենպաստ է Վիշապների համար ռոմանտիկ հարաբերությունների առումով: Ահա թե ինչու չարժե, որպեսզի 2014 թվականին Վիշապները վառ ու հետաքրքիր անձնական կյանքի հետ կապված սպասելիքներ չունենան եւ փոխարենը զբաղվեն նոր բիզնեսի կամ կարիերայի զարգացման հարցերով: Ամուսնացած Վիշապները երջանիկ կլինեն միայն այն պայմանով, եթե նրանք ջանք չխնայեն հարաբերությունների կայուն դարձնելու եւ զուգընկերոջը ժամանակ հատկացնելու առումով: Ընդհանուր առմամբ, 2014 թվականը բարենպաստ կլինի, եւ Վիշապները այն կսկսեն վերափոխված էներգիայով, բազում ծրագրերով եւ նպատակներով, որոնց կյանք հաղորդելու համար տարվա ընթացքում նրանք կարող են կրել վայրի ձիու արձանիկ:

ՕՁ (1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2014)

Սիրային հարաբերությունների տեսակետից Օձի տարվա ծնված մարդկանց չափազանց անկայուն տարի է սպասվում: Ֆեն շույի հորոսկոպը Օձերին խոստանում է, որ նրանց ուշադրության կենտրոնում բազում հարցեր կհայտնվեն, ահա թե ինչու սերը եւ ռոմանտիկան վերջին տեղը կգրավեն նրանց կյանքում գալիք տարվա ընթացքում: Օձերը չափազանց հմայիչ են, եւ երկրպագուների պակաս չեն զգա: Նրանք, ովքեր կգտնեն իրենց սերը, կհամոզվեն, որ իրենց հարաբերությունները ամուր եւ տեւական բնույթ կկրեն: Այն Օձերը, ովքեր Ձիու տարվա ընթացքում կդառնան 49 եւ 61 տարեկան, հիանալի առողջական վիճակում կլինեն: Ցավոք, նույնը չի կարելի ասել նրանց մասին, ովքեր գալիք տարվա ընթացքում կդառնան 13, 25 եւ 73 տարեկան.նրանց խորհուրդ է տրվում կրել Բժշկող Բուդդա աստծո տեսքով թալիսմանը:

ՁԻ (1918, 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014)

Ձիու տարվա ծնված մարդկանց գլխավոր աստղը գալիք տարվա ընթացքում կլինի 8-րդ աստղը, այսինքն Բարգավաճման բարենպաստ աստղը, որի ազդեցությունը կարելի է հզորացնել Բյուրեղապակյա գնդի կամ թանկարժեք քարերով Առեծվածային ապարանջանի օգնությամբ: Հատկապես բարենպաստ կլինի գալիք տարին Ձիերի համար անձնական կյանքի առումով: Ֆեն շույ հորոսկապը կանխագուշակում է հույզերով լի ռոմանտիկ իրադարձություններ: Միայնակ Ձիերը անպայման կյանքի ընկեր կգտնեն, իսկ նրանք, ովքեր դեռ հանդիպում են, հնարավոր է, ամուսնանան:

ԱՅԾ (1919, 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015)

Գալիք 2014 թվականը խոստանում է Այծի տարվա ծնված մարդկանց բազում հնարավորություններ, որոնք դժվար թե Այծը անտեսի: Այդ նշանի էներգիան եւ կենսական ուժը բարձր մակարդակի վրա կգտնվեն, Այծը չափազանց մեծ հաջողություն կվայելի ընկերների եւ գործընկերների շրջանում: Ձիու տարին նրանց այնպիսի հաջողություն է խոստանում, որը թույլ կտա զգալի արդյունքների հասնել կարիերային, վայրի եւ աշխատավայրի փոփոխման հարցերում: Սիրո հարցում Այծերին սպսվում զգացմունքների վերափոխում եւ ամուր կապեր: Նրանց խորհուրդ է տրվում տանը կամ աշխատավայրում տեղադրել Հաղթանակի դրոշակ անվանում կրող արձանիկը:

ԿԱՊԻԿ (1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016)

2014 թվականին Կապիկի տարվա ծնված մարդկանց համար այնքան էլ դյուրին չի լինի հաղթանակ տոնել, քանի որ նրանց կենսական ուժը մի տեսական թուլացած կլինի, սակայն այդ ամենեւին էլ չի նշանակում, որ գալիք տարին անբարենպաստ է լինելու նրանց համար: Չէ՞ որ Կապիկների գլխի վերեւում վառ կշողշողա Ոսկե աստվածային աստղը, եւ նրանք ընդամենը պետք է խուսափեն սթրեսներից եւ ապրեն հավատարիմ ընկերներով շրջապատված: Գալիք տարվա ընթացքում Կապիկներին խորհուրդ է տրվում սպիտակ ձիու արձանիկ կրել հաջողությունը իրենց կյանք հրավիրելու համար: Ռոմանտիկ հարաբերությունների առումով Ֆեն շույ հորոսկոպը խորհուրդ չի տալիս խոստումներ տալ եւ պարտականություններ ստանձնել:

ԱՔԼՈՐ (1921, 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017)

Գալիք տարին Աքլորներին բազում հնարավորություններ կխոստանա, սակայն նրանց միակ բացասական կողմը կայանում է նրանում, որ Աքլորները էներգիայի եւ ինքնավստահության պակաս կզգան, եւ միայն իրենք՝ Աքլորները կարող են խոչընդոտել իրենց որեւէ կարեուր գործ սկսելու հարցում: Էներգիայի բացը լրացնելու համար Աքլորներին խորհուրդ է տրվում իրենց կողքին տեղադրել Սպիտակ փղի արձանիկ: 2014 թվականը չափազանց բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների առումով, քանի որ Աքլորները ձեռքի եւ սրտի թեկնածուների պակաս չեն զգա:

ՇՈՒՆ (1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018)

2014 թվականը չափազանց բարդ է լինելու Շան տարվա ծնված մարդկանց համար, թեեւ նրանք ինքնավստահ կլինեն եւ լեռներ հաղթահարելու ցանկություն կունենան: Այնուամենայնիվ, ֆեն շույ հորոսկոպը մտերիմների, ընկերների եւ սիրելիների հետ կապված բարդություններ եւ հիասթափություններ է կանխագուշակում: Շները պատրաստ կլինեն դեմ առ դեմ հանդիպել իրենց անհաջողություններին, եւ, այնուամենայնիվ, այդ բավական չէ բոլոր բարդությունները հաղթահարելու համար: Բացասական ազդեցությունները վերացնելու նպատակով Շներին խորհուրդ է տրվում կրել վարդագույն որձաքարից ջրաշուշանի տերեւի վրա բադիկներով թալիսմանը կամ էլ վարդագույն որձաքարից մեծ սիրտ:

ՎԱՐԱԶ (1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019)

Ձիու տարին Վարազներին մեծ հեռանկարներ է խոստանում, որոնք նրանց կամքի ուժի եւ դիմացկունության շնորհիվ նրանց մեծ հաջողություն կբերի: Այնուամենայնիվ, արժե, որպեսզի Վարազները զգուշանան 5-րդ Թռչող Աստղից, որը կարող է հանդիսանալ կարիերայի, ընկերների կամ հարազատների կորուստի պատճառ: այդ բացասական ազդեցությունը վերացնելու համար Վարազներին խորհուրդ է տրվում կրել հետեւյալ թալիսմանները՝ հինգ բաղադրիչներով չինական տնակի կենաց ծառի արձանիկը կամ էլ հինգ բաղադրիչներով չինական տնակի զանգակը:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել