Վենետիկի բիենալեն այս տարի տեղի կունենա ապրիլին։ Արդեն 60-րդ անգամ անցկացվող այս տարվա միջոցառումը մի շարք պատճառներով կարող է լինել մինչ օրս ամենահիշարժաններից մեկը:
Մի կողմից, ուշադրության կենտրոնում կլինեն բնիկ ժողովուրդներին ներկայացնող նկարիչները, որոնք կներկայացնեն հիմնական տաղավարները՝ Ջեֆրի Գիբսոնից (ԱՄՆ) և Գլիսերիա Տուպինամբայից (Բրազիլիա) մինչև Էդի Մարտինես Սան Մարինոյից, հայտնում է Hypebeast-ը։
Մյուս կողմից, գրաքննության վերաբերյալ մտահոգությունները շարունակում են աճել ինչպես բիենալեի, այնպես էլ ընդհանրապես արվեստի աշխարհում, երբ պաղեստինամետ արվեստագետներն ու թանգարանները գրաքննության են ենթարկվում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող պատերազմի պայմաններում Պաղեստինին աջակցելու համար:
Բիենալեի կազմակերպիչներից Ադրիանո Պեդրոսան հրապարակել է 331 արվեստագետների ցուցակը, որոնք այս տարվա գարնանը կներկայացնեն ցուցահանդես: «Stranieri Ovunque - օտարերկրացիներն ամենուր» խորագրով այս տարվա բիենալեում ներկայացված արվեստագետների թիվը ավելի քան 100-ով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը։
«Այս համատեքստում «օտարերկրացիներն ամենուր» արտահայտությունը մի քանի իմաստ ունի», - ասել է Պեդրոսան համաժողովի ժամանակ: «Նախ, ուր էլ գնաս, որտեղ էլ որ լինես, միշտ օտարերկրացիների հետ ես հանդիպելու։ Նրանք՝ մենք, ամենուր ենք։ Երկրորդ, անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում, դուք միշտ իսկապես և խորքում օտար եք: … Այնուամենայնիվ, այս արտահայտությունը կարող է դիտվել նաև որպես կարգախոս, գործողության կոչ, հուզմունքի, ուրախության կամ վախի ճիչ. «Օտարներն ամենուր են»:
Վենետիկի բիենալեն կմեկնարկի ապրիլի 20-ին և կշարունակվի մինչև 2024 թվականի նոյեմբերի 24-ը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ