Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Մալայզիայի նոր թագավորը միլիարդատեր է, որն ունի անձնական բանակ, մասնավոր ինքնաթիռներ եւ 300 շքեղ մեքենա

14:35, 2 փետրվարի

Մալայզիայի նոր թագավորը միլիարդատեր է, որն ունի իր բանակը, մասնավոր ինքնաթիռներ եւ 300 շքեղ մեքենաներ, այդ թվում՝ Ադոլֆ Հիտլերի կողմից նվիրաբերված մեկը:

65-ամյա սուլթան Իբրահիմ Իսկանդարը թագադրվել է արարողության ժամանակ, որին մասնակցել են Մալայզիայի վարչապետը, նախարարների կաբինետը եւ Մալայզիայի ինը թագավորական ընտանիքների անդամները:

Անցած ամիս նա Singapore Straits Times-ին ասել էր, որ չի պատրաստվում գահի վրա վատնել հինգ տարի՝ որպես «մարիոնետ արքա»: Նա արդեն ուշադրություն է գրավում իր հարստության ցուցադրմամբ։ Bloomberg-ը նրան նկարագրում է որպես «թագավոր, որ մոտոցիկլետով է շրջում, Ferrari է վարում եւ հասկանում է Instagram-ից»:

Սուլթան Իբրահիմը՝ Ջոհոր թագավորական ընտանիքի գլուխը, կօգտագործի Նորին Մեծություն Յանգ դի-Պերտուան ​​Ագոնգ տիտղոսը, որը Մալայզիայում հավասարազոր է թագավորին: Նրա ընտրվելը ազգային գահին շատերի կողմից էր սպասելի, քանի որ Մալայզիայում գործում է աշխարհի միակ ռոտացիոն միապետական ​​համակարգը: Այս համակարգի համաձայն, Մալայզիայի ինը ժառանգական կառավարիչները, որոնք հայտնի են որպես «սուլթաններ», յուրաքանչյուր հինգ տարին մեկ ռոտացիայի են ենթարկվում պետության ղեկավարի պաշտոնում, հայտնում է Reuters-ը։

Մինչ նոր տիտղոսը ստանալը միապետն արդեն համարվում էր երկրի ամենաազդեցիկ եւ հարուստ մարդկանցից մեկը:

Ջոհորների ընտանիքի կարողությունը գնահատվում է 5,7 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg-ը։ Սուլթան Իբրահիմին է պատկանում Մալայզիայի բջջային հեռախոսների խոշորագույն օպերատորներից մեկի՝ U Mobile-ի մոտ մեկ քառորդ մասը, ինչպես նաեւ՝ 4 միլիոն դոլար արժողությամբ հողատարածք Սինգապուրում:

Ջոհոր ընտանիքը Մալայզիայում միակ թագավորական ընտանիքն է, որն ունի մասնավոր բանակ: Այս պայմանը տրվել է Ջոհորին՝ ժամանակակից Մալայզիային միանալու համար, երբ այն 1967 թվականին անկախացավ Բրիտանիայից, հաղորդում է ABC News-ը:

Թագավորն ունի մասնավոր ինքնաթիռների հավաքածու եւ ավելի քան 300 շքեղ վինտաժային մեքենաներ, այդ թվում՝ Ադոլֆ Հիտլերին պատկանող ավտոմեքենաներից մեկը: 2013 թվականի հարցազրույցներից մեկում, որը YouTube-ում հրապարակվել է 2017-ին, Սուլթան Իբրահիմն ասել է, որ Հիտլերն իր նախապապի ընկերն է եղել։ Նա հավելել է, որ Հիտլերի մեքենան ուղարկվել է Անգլիա, ապա Մալայզիա՝ նախքան նրա նախապապին տրվելը։

Սուլթան Իբրահիմը նաեւ մոտոցիկլետների սիրահար է եւ, ըստ The Guardian-ի, իր Harley-Davidson-ով շրջում է Ջոհորի շուրջ:

Թեեւ թագավորի դերը հիմնականում արարողակարգային է, նա ունի որոշակի խորհրդարանական պարտականություններ, այդ թվում՝ վարչապետ նշանակելու, ինչպես նաեւ հանցագործությունների համար դատապարտվածներին ներում շնորհելու լիազորություն։

1948 թվականի «Խռովության մասին» օրենքի համաձայն՝ հասարակության անդամներին արգելվում է բացահայտ քննադատել թագավորին։ Այս կանոնը, հատկապես, կարեւոր նշանակություն ուներ 1980-ականների վերջին եւ 1990-ականներին, երբ Սուլթան Իբրահիմի հայրը՝ Ջոհորի հանգուցյալ սուլթանը, մեղադրվեց սպանության մեջ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել