Մալայզիայի նոր թագավորը միլիարդատեր է, որն ունի իր բանակը, մասնավոր ինքնաթիռներ եւ 300 շքեղ մեքենաներ, այդ թվում՝ Ադոլֆ Հիտլերի կողմից նվիրաբերված մեկը:
65-ամյա սուլթան Իբրահիմ Իսկանդարը թագադրվել է արարողության ժամանակ, որին մասնակցել են Մալայզիայի վարչապետը, նախարարների կաբինետը եւ Մալայզիայի ինը թագավորական ընտանիքների անդամները:
Անցած ամիս նա Singapore Straits Times-ին ասել էր, որ չի պատրաստվում գահի վրա վատնել հինգ տարի՝ որպես «մարիոնետ արքա»: Նա արդեն ուշադրություն է գրավում իր հարստության ցուցադրմամբ։ Bloomberg-ը նրան նկարագրում է որպես «թագավոր, որ մոտոցիկլետով է շրջում, Ferrari է վարում եւ հասկանում է Instagram-ից»:
Սուլթան Իբրահիմը՝ Ջոհոր թագավորական ընտանիքի գլուխը, կօգտագործի Նորին Մեծություն Յանգ դի-Պերտուան Ագոնգ տիտղոսը, որը Մալայզիայում հավասարազոր է թագավորին: Նրա ընտրվելը ազգային գահին շատերի կողմից էր սպասելի, քանի որ Մալայզիայում գործում է աշխարհի միակ ռոտացիոն միապետական համակարգը: Այս համակարգի համաձայն, Մալայզիայի ինը ժառանգական կառավարիչները, որոնք հայտնի են որպես «սուլթաններ», յուրաքանչյուր հինգ տարին մեկ ռոտացիայի են ենթարկվում պետության ղեկավարի պաշտոնում, հայտնում է Reuters-ը։
Մինչ նոր տիտղոսը ստանալը միապետն արդեն համարվում էր երկրի ամենաազդեցիկ եւ հարուստ մարդկանցից մեկը:
Ջոհորների ընտանիքի կարողությունը գնահատվում է 5,7 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg-ը։ Սուլթան Իբրահիմին է պատկանում Մալայզիայի բջջային հեռախոսների խոշորագույն օպերատորներից մեկի՝ U Mobile-ի մոտ մեկ քառորդ մասը, ինչպես նաեւ՝ 4 միլիոն դոլար արժողությամբ հողատարածք Սինգապուրում:
Ջոհոր ընտանիքը Մալայզիայում միակ թագավորական ընտանիքն է, որն ունի մասնավոր բանակ: Այս պայմանը տրվել է Ջոհորին՝ ժամանակակից Մալայզիային միանալու համար, երբ այն 1967 թվականին անկախացավ Բրիտանիայից, հաղորդում է ABC News-ը:
Թագավորն ունի մասնավոր ինքնաթիռների հավաքածու եւ ավելի քան 300 շքեղ վինտաժային մեքենաներ, այդ թվում՝ Ադոլֆ Հիտլերին պատկանող ավտոմեքենաներից մեկը: 2013 թվականի հարցազրույցներից մեկում, որը YouTube-ում հրապարակվել է 2017-ին, Սուլթան Իբրահիմն ասել է, որ Հիտլերն իր նախապապի ընկերն է եղել։ Նա հավելել է, որ Հիտլերի մեքենան ուղարկվել է Անգլիա, ապա Մալայզիա՝ նախքան նրա նախապապին տրվելը։
Սուլթան Իբրահիմը նաեւ մոտոցիկլետների սիրահար է եւ, ըստ The Guardian-ի, իր Harley-Davidson-ով շրջում է Ջոհորի շուրջ:
Թեեւ թագավորի դերը հիմնականում արարողակարգային է, նա ունի որոշակի խորհրդարանական պարտականություններ, այդ թվում՝ վարչապետ նշանակելու, ինչպես նաեւ հանցագործությունների համար դատապարտվածներին ներում շնորհելու լիազորություն։
1948 թվականի «Խռովության մասին» օրենքի համաձայն՝ հասարակության անդամներին արգելվում է բացահայտ քննադատել թագավորին։ Այս կանոնը, հատկապես, կարեւոր նշանակություն ուներ 1980-ականների վերջին եւ 1990-ականներին, երբ Սուլթան Իբրահիմի հայրը՝ Ջոհորի հանգուցյալ սուլթանը, մեղադրվեց սպանության մեջ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում