NBC-ն ծրագրում է «Ֆորս-մաժորները» հիթային սերիալի պիլոտային նախագիծը, որի գործողություններն այս անգամ տեղի կունենան Լոս Անջելեսում:
Ցանցը հայտարարել է, որ որպես ռեժիսոր վարձել է Վիկտորիա Մահոնիին:
2023-ին սերիալի կրկնությունները հավաքեցին րոպեում մոտ 60 միլիարդ դիտումներ, իսկ հունիսին կայացած
պրեմիերայից հետո երեք ամիս անցկացրին Nielsen հիթ-շքերթի առաջին հորիզոնականում:
Նոր պիլոտային նախագիծը չի համարվում սփին-օֆֆ, քանի որ այն կներկայացնի բոլորովին նոր կերպարներ եւ նկարահանվելու է Լոս Անջելեսում, ի տարբերություն սերիալի, որը նկարահանվել է Նյու Յորքում:
NBC-ի նկարագրության համաձայն՝ սյուժեն ծավալվում է «Թեդ Բլեքի՝ Նյու Յորքի նախկին դաշնային դատախազի» շուրջ, ով «նորովի է բացահայտում ինքն իրեն՝ ներկայացնելով Լոս Անջելեսի ամենահզոր հաճախորդներին»: Նրա ընկերությունը գտնվում է ճգնաժամային փուլում, եւ գոյատեւելու համար նա պետք է ընդունի մի դեր, որը նա արհամարհել էր իր ողջ կարիերայի ընթացքում»:
Նկարահանումները նախատեսվում է սկսել հաջորդ ամիս՝ Տորոնտոյում:
NBC-ն դեռ չի հրապարակել դերասանների ցուցակը։ «Թեդը շրջապատված է աստղային կերպարներով, ովքեր ստուգում են իրենց հավատարմությունը թե՛ Թեդի, թե՛ միմյանց հանդեպ, մինչդեռ նրանք չեն կարող չխառնել իրենց անձնական կյանքն ու աշխատանքը»,-ասվում է պիլոտային սյուժեի նկարագրության մեջ:
Բնօրինակ սերիալի աստղերից ոչ մեկը սցենարում առայժմ ընդգրկված չէ, բայց կա հնարավորություն, որ նրանք, գուցե, հայտնվեն ապագայում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում