Երբեմնի մոդայիկ «սեքսուալ առողջության»` OneTaste կայսրության հմայիչ հիմնադիրը` 56-ամյա Նիկոլ Դեյդոնը, եւ նրա նախկին գործադիր տնօրեն Ռեյչել Շերվիցը, դատարանի առջեւ կկանգնեն՝ կուլտ ձեւավորելու մեղադրանքով, որով աշխատակիցներին ստիպել են սեքսով զբաղվել, իսկ հետեւորդներին ներքաշել պարտքերի մեջ, հայտնում է NYP-ն։
Մեղադրանքների մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կարող է սպառնալ տարիների ազատազրկում: Նրանց դեմ նաեւ դատական գործ է հարուցել նախկին աշխատակցը, ով պնդում է, որ իրեն սեքսուալ նպատակով վաճառել են՝ OneTaste-ի հաճախորդներին գրավելու համար:
Դա կտրուկ անկում է Դեյդոնի համար, որին ժամանակին տեղ էր հատկացվել TedX Talks-ի բեմում՝ «կանացի օրգազմի» մասին 15 րոպե տեւողությամբ հուզիչ զեկույցի համար։ Նա շփվել է նաեւ Գվինեթ Փելթրոուի հետ: Դերասանուհու Goop կայքը քննարկել է OneTaste-ը, որը նաեւ հավանության է արժանացել Քլոե Քարդաշյանի կողմից եւ, ըստ դատական փաստաթղթերի, տարեկան 12 միլիոն դոլար է վաստակել:
«Սեռական առողջության» քողի ներքո OneTaste-ը կառուցել է կայսրություն, որը եկամուտ է ստացել կանացի օրգազմից՝ իր «օրգազմային մեդիտացիայի» («OM») միջոցով: Սակայն բռնաբարության, սեռական ոտնձգությունների եւ մանիպուլյացիայի մեղադրանքները դրդեցին ՀԴԲ-ի հետաքննությանը, որը սկսվել էր 2018 թվականի նոյեմբերին եւ հանգեցրել նրանց ձերբակալությանը, որը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսին:
Դատախազներն այժմ մեղադրում են Դեյդոնին եւ Չերվիցին խոցելի սպառողներին մոլորեցնելու մեջ: Նրանք նաեւ մեղադրվում են աշխատակիցների աշխատավարձից պահելու եւ նրանց «տնտեսական, սեռական, էմոցիոնալ եւ հոգեբանական բռնության, հսկողության եւ ահաբեկման» ենթարկելու մեջ։
OneTaste-ը հիմնադրվել է 2004 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյում։ Դեյդոնն առաջարկել է գործնական «OM» դասեր՝ որպես «օրգազմը, կապը եւ զգացմունքայնությունը կայուն դարձնելու միջոց», եւ հազարավոր դոլարների արժողությամբ օրգազմի «ուսուցման» գործնական դասընթացներ:
Սեմինարները ներառում էին վարժություններ, որոնք ստիպում էին տղամարդկանց նայել իրենց զուգընկերոջ սեռական օրգաններին, այնուհետեւ կանանց եւ տղամարդկանց սովորեցնում էին կանանց օրգազմի մասին: Նպատակը OM-ը յոգայի նման հայտնի դարձնելն էր։
Առաջարկվող դասընթացները սկսվում էին մեկ սեմինարի դիմաց 195 դոլարով, իսկ հետո հասնում էին շաբաթական 2000 դոլարի։ 16,000 դոլար էր անհրաժեշտ «վկայագրված» OM մարզիչ դառնալու համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը