Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Գվինեթ Փելթրոուի սիրելիի «օրգազմի գուրույին» բանտ է սպառնում

13:16, 4 փետրվարի

Երբեմնի մոդայիկ «սեքսուալ առողջության»` OneTaste կայսրության հմայիչ հիմնադիրը` 56-ամյա Նիկոլ Դեյդոնը, եւ նրա նախկին գործադիր տնօրեն Ռեյչել Շերվիցը, դատարանի առջեւ կկանգնեն՝ կուլտ ձեւավորելու մեղադրանքով, որով աշխատակիցներին ստիպել են սեքսով զբաղվել, իսկ հետեւորդներին ներքաշել պարտքերի մեջ, հայտնում է NYP-ն։

Մեղադրանքների մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կարող է սպառնալ տարիների ազատազրկում: Նրանց դեմ նաեւ դատական ​​գործ է  հարուցել նախկին աշխատակցը, ով պնդում է, որ իրեն սեքսուալ նպատակով վաճառել են՝ OneTaste-ի հաճախորդներին գրավելու համար:

гур1.jpg (90 KB)

Դա կտրուկ անկում է Դեյդոնի համար, որին ժամանակին տեղ էր հատկացվել TedX Talks-ի բեմում՝ «կանացի օրգազմի» մասին 15 րոպե տեւողությամբ հուզիչ զեկույցի համար։ Նա շփվել է նաեւ Գվինեթ Փելթրոուի հետ: Դերասանուհու Goop կայքը քննարկել է OneTaste-ը, որը նաեւ հավանության է արժանացել Քլոե Քարդաշյանի կողմից եւ, ըստ դատական ​​փաստաթղթերի, տարեկան 12 միլիոն դոլար է վաստակել:

«Սեռական առողջության» քողի ներքո OneTaste-ը կառուցել է կայսրություն, որը եկամուտ է ստացել կանացի օրգազմից՝ իր «օրգազմային մեդիտացիայի» («OM») միջոցով: Սակայն բռնաբարության, սեռական ոտնձգությունների եւ մանիպուլյացիայի մեղադրանքները դրդեցին ՀԴԲ-ի հետաքննությանը, որը սկսվել էր 2018 թվականի նոյեմբերին եւ հանգեցրել նրանց ձերբակալությանը, որը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսին:

Դատախազներն այժմ մեղադրում են Դեյդոնին եւ Չերվիցին խոցելի սպառողներին մոլորեցնելու մեջ: Նրանք նաեւ մեղադրվում են աշխատակիցների աշխատավարձից պահելու եւ նրանց «տնտեսական, սեռական, էմոցիոնալ եւ հոգեբանական բռնության, հսկողության եւ ահաբեկման» ենթարկելու մեջ։

OneTaste-ը հիմնադրվել է 2004 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյում։ Դեյդոնն առաջարկել է գործնական «OM» դասեր՝ որպես «օրգազմը, կապը եւ զգացմունքայնությունը կայուն դարձնելու միջոց», եւ հազարավոր դոլարների արժողությամբ օրգազմի «ուսուցման» գործնական դասընթացներ:

Սեմինարները ներառում էին վարժություններ, որոնք ստիպում էին տղամարդկանց նայել իրենց զուգընկերոջ սեռական օրգաններին, այնուհետեւ կանանց եւ տղամարդկանց սովորեցնում էին կանանց օրգազմի մասին: Նպատակը OM-ը յոգայի նման հայտնի դարձնելն էր։ 

Առաջարկվող դասընթացները սկսվում էին մեկ սեմինարի դիմաց 195 դոլարով, իսկ հետո հասնում էին շաբաթական 2000 դոլարի։ 16,000 դոլար էր անհրաժեշտ «վկայագրված» OM մարզիչ դառնալու համար: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել