Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Հայտնի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի աշխատանքը աճուրդում կարող է վաճառվել 64 միլիոն դոլարով

17:22, 5 փետրվարի

Հանրահայտ սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի ստեղծագործությունը, որը հանրությանը չի ցուցադրվել արդեն քառորդ դար, կարող է աճուրդում վաճառվել 64 միլիոն դոլարով:

Christie's աճուրդի տունը հայտարարել է, որ մարտի 7-ին Լոնդոնում աճուրդի կհանի «L'ami intime» («Մոտ ընկեր») կտավը՝ նվիրված արվեստի սյուրռեալիստական ​​շարժման հարյուրամյակին։

Նկարը ներառում է բելգիացի նկարչի մի քանի նշանավոր մոտիվներ, այդ թվում՝ գլխարկով մարդ եւ կապույտ երկնքի ֆոնին՝ սպիտակ փափուկ ամպեր: 1958 թվականի այս նկարում տղամարդը պատկերված է հետեւից՝ դեմքով դեպի լեռնոտ լանդշաֆտը։ Բագետն ու գինու բաժակը լողում են առաջին պլանում։

рене.jpg (56 KB)

Christie's-ի իմպրեսիոնիզմի եւ ժամանակակից արվեստի փոխնախագահ Օլիվյե Քամյուն ասում է, որ «շատ բանաստեղծական, շատ երազկոտ» կտավը Մագրիտի մի քանի կարեւոր գործերից մեկն է, որոնք գտնվում են մասնավոր ձեռքերում: Վերջին անգամ այն հանրությանը ներկայացվել է 1998 թվականին՝ Բրյուսելում։ Այն առաջին անգամ է աճուրդի հանվում 1980 թվականից ի վեր, իսկ նախնական գինը գնահատվում է 38-64 միլիոն դոլար:

«Մագրիտը երբեք ոչինչ չի բացատրել»,-ասում է Քամյուն՝ հավելելով, որ, նույնիսկ, նրա նկարների անուններն առաջարկել էին ընկերները: «Մագրիտում կրոնի, հատուկ պատմության կամ որեւէ այլ նշան չկա»,-նշում է նա,-«Սրանք բացարձակապես կոնցեպտուալ, մաքուր, հզոր, մտահոգիչ, հրաշալի, լուռ նկարներ են, որոնք հասանելի են բոլորին»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել