Օսկարակիր դերասանուհի Հոլլի Բերին անկեղծորեն խոսել է դաշտանադադարի ժամանակ սեքսի մասին։ Մասնավորապես, նա բախվել է մի իրավիճակի, որը շփոթեցրել եւ լրջորեն փչացրել է նրա սեռական կյանքը, գրում է Self-ը։
57-ամյա Բերին ասել է, որ իր կյանքի «լավագույն ժամանակն» է անցկացրել զուգընկերոջ հետ: «Ես երեք ամուսնալուծության միջով եմ անցել եւ, վերջապես, գտել ճիշտ մարդու»,-պատմել է նա: Հետո հանկարծակի նրա մոտ դաշտանադադար է սկսվել, եւ ննջասենյակում ամեն ինչ փոխվել է։ «Ես փորձում եմ սեքսով զբաղվել, բայց տպավորություն է, թե ներսումս ածելիներ կան»,-նշել է Բերին: «Նա գիշերն ինձ մոտ է գալիս, իսկ ես ասում եմ, որ գնա, թեեւ նա իմ կյանքի սերն է, ու ես հասկանում եմ, որ ինչ-որ բան այն չէ»:
Բացի սեքսի ժամանակ ցավից, նա նաեւ գիտակցության մթագնում է ունեցել, քնի խանգարումներ եւ կատաղության պահեր: Հետո նա ասել է իր բժշկին. «Չեմ հիշում, թե ինչու մտա սենյակ: Ես անընդհատ շփոթված եմ... Գիշերը չեմ քնում: Ես հոգնած արթնանում եմ եւ մտածում. «Ի՞նչ է կատարվում ինձ հետ»:
Նրա բժիշկը հաստատել է, որ նրա մոտ սկսվել է դաշտանադադարը: Ավելի հայտնի ախտանիշների հետ մեկտեղ, ինչպիսիք են բռնկումներն ու տրամադրության փոփոխությունները, ցավոտ սեքսը եւս մեկ բավականին տարածված երեւույթ է: Դա պայմանավորված է նրանով, որ այս ընթացքում էստրոգենի հորմոնի մակարդակն իջնում է, ինչը կարող է հանգեցնել հեշտոցային հյուսվածքի չորացմանն ու բարակմանը, քորի եւ այրման:
Սակայն, չնայած նախնական հիասթափությանը, Բերին թույլ չի տալիս, որ այս առողջական խնդիրները կործանեն իր կյանքը։ Նրա խոսքով՝ դաշտանադադարը «մահվան դատավճիռ» չէ»․ «Դա դեռ վերջը չէ»,-հավելել է նա,-«Դա, պարզապես, ձեր կյանքի նոր գլխի սկիզբն է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ