Z սերունդն ավելի քիչ է սեքսով զբաղվում: Այս եզրակացությանն են եկել Հյուսիսային Կարոլինա նահանգի փորձագետները՝ նշելով, որ մի քանի սոցիալական գործոններ, այդ թվում՝ COVID-19-ը եւ հասարակության ակնկալիքները, կարող են նպաստել Z սերնդի սեռական ակտիվության նվազմանը, գրում է Technician պորտալը։
Ինչպես նշում է Կամի Կոսենկոն, տղամարդիկ ասում են, թե ավելի շատ սեքսով են զբաղվել, քան կա իրականում, իսկ կանայք ասում են, թե ավելի քիչ սեռական հարաբերություն են ունեցել, քան ունեցել են իրականում: Մյուս խնդիրն այն է, որ մենք չունենք սեռի համընդհանուր սահմանում»:
Սեռական ակտիվության հաճախականությունը ժամանակի ընթացքում նվազել է, եւ պատճառներից մեկն այն է, որ երիտասարդ մարդիկ ավելի քիչ հավանական է, որ երկարաժամկետ հարաբերություններ ունենան, ասում է հոգեբանության ասիստենտ Լաուրա Ուիդմանը: «Նրանք ավելի քիչ ժամանակով են հարաբերություններ ունենանում հիմնական զուգընկերոջ հետ, իսկ կանոնավոր զուգընկեր ունենալը մեծացնում է սեռական հարաբերությունների հաճախականությունը»,-ասել է Ուիդմանը: Նա նշել է, որ չկա գիտական պատասխան, թե ինչու այսօրվա երիտասարդությունը երկարաժամկետ հարաբերությունների մեջ չի մտնում, բայց իր աշակերտների մոտ տպավորություն է, թե այս սերունդն ավելի բարձր չափանիշներ ունի եւ չի ցանկանում հաստատվել:
Բացի այդ, Ուիդմանը ասել է, որ Z սերնդի շրջանում ընդհանուր «գործողությունների ուշացում» է տեղի ունեցել: «Նրանք հակված են իրենց վարորդական վկայականները ստանալ ավելի ուշ, քան նախորդ սերունդները եւ մի փոքր ավելի երկար ապրել տանը»,-նշել է նա՝ հավելելով, որ Covid-19-ը սրել է այս միտումը: «Դժվար է դուրս գալ, հանդիպել գործընկերների հետ, աշխատանք գտնել եւ շարունակել ապրել կյանքը, երբ երկու տարի շարունակ Covid-19 համաճարակ ես ունեցել»:
Ըստ Կոսենկոյի՝ Covid-19-ը եկավ Z սերնդի զարգացման կարեւոր ժամանակաշրջանում: «Z սերունդը պետք է անցներ իր զարգացման որոշ սկզբնական փուլեր՝ սեքսուալության առումով: Կուսությունը կորցնելու միջին տարիքը 17-ն է, եւ քանի որ Covid-19-ը հարվածել էր այս ընթացքում, մարդիկ չեն կարողացել ժամանակին անցնել զարգացման բնորոշ փուլերը: Չպլանավորված հղիության վախը եւ դրա հետ վարվելու ընտրության բացակայությունը, ըստ երեւույթին, սեռական շփման եւ փոխհարաբերությունների հաճախականության առումով ազդում են բոլոր տարիքային խմբերի վրա»:
Ուիդմանը նշել է, որ պետք է զգուշություն ցուցաբերել մեծ խմբերը համեմատելիս, օրինակ՝ տարբեր սերունդների ներկայացուցիչներին: «Միջին հաշվով, Z սերունդը, գուցե, ավելի քիչ է սեքսով զբաղվում, բայց դա մեզ շատ բան չի ասում այս սերնդի որեւէ ներկայացուցչի մասին»,-ասել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը