Մոտենում է Սիրահարների օրը, եւ շատերը ձգտում են ստեղծել ռոմանտիկայի եւ քնքշության անկրկնելի մթնոլորտ։ Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց տոնին հատուկ համ հաղորդել, կամ պարզապես հաճելի երեկո անցկացնել երկրորդ կեսի հետ, Karas գինեգործարանը առաջարկում է գինիների եզակի ընտրություն` հատուկ այս հիանալի տոնի համար։
Karas Classic Rose
Ընտրանին բացում է խաղողի Սիրենի եւ Սիրա սորտերից պատրաստված վարդագույն գինին։ Այն մարմնավորում է օրվա հետ կապված ամենաքնքուշ եւ ռոմանտիկ պատկերացումները՝ նուրբ վարդագույն երանգ, որ հիշեցնում է միասին դիմավորած ամառային ջերմ մայրամուտները, հատապտղային ու հանքային բույրերը, անուշահոտ ելակն ու ազնվամորու թույլ թթվահամը։ Հաճելի համադրություն է ծովամթերքի, օրինակ՝ ծովախեցգետինների կամ ոստրեների, գառան մսից պատրաստված թեթև հայկական կերակրատեսակների, խորոված բանջարեղենի, ինչպես նաեւ աղանդերի հետ։ Համտեսեք այն, օրինակ, միկադոյի հետ․ համադրությունը անկասկած երկար ժամանակ կմնա ձեր հիշողության մեջ։
Karas Sweet Sparkling
Karas փրփրուն գինիները առանձնանում են իրենց էլեգանտությամբ եւ պղպջակների անվերջանալի մարգարտաշարով։ Այս գինին ստանալու համար Կարասի այգիներից ձեռքով հավաքում են հյութեղ եւ քաղցրահամ Մուսկատ խաղողը, այնուհետեւ, քամելուց եւ 24 ժամ սառը դեկանտացիայից հետո հյութը թողնում են խմորվելու 30 օր չժանգոտվող պողպատի տարաներում, 14°C-ում, բարձր ճնշման տակ, ինչից հետո խմորման գործընթացը դադարեցվում է հյութը սառեցնելու միջոցով՝ ըմպելիքում թողնելով բնական մնացորդային շաքարը։ Sweet Sparkling-ը հատկապես ուրախացնում է քաղցրի սիրահարներին՝ իր կիտրոնի մուսի, դյուշեսի և կարամելային սառնաշաքարի բույրերով։ Փորձեք տանը պատրաստել մրգային ֆոնդյու կամ ֆրանսիական եթերային մակարուններ՝ որպես գինու նախուտեստ, և քաղցր երեկոն ձեր կեսի հետ բոլոր իմաստներոով ապահովված կլինի։
Karas Single Varietal Kangun
Հայկական հյութալի Կանգուն խաղողի սորտից պատրաստված գինին առանձնանում է էկզոտիկ եւ հայկական մրգերի վառ փնջով՝ մանգո, անանաս, ծիրան եւ դեղձ։ Թարմության եւ թեթեւության շնորհիվ այս գինին գաստրոնոմիական առումով ունիվերսալ է. այն կարող է մատուցվել ձկնային կերակրատեսակների (հատկապես ձողաձկան, կամ դորադոյի), ինչպես նաեւ մսային ուտեստների, օրինակ՝ տոլմայի հետ, որի համեմունքների եւ կանաչեղենի համն ու հոտը ընդգծում են գինու մրգային նյուանսները։ Այս գինուն ոչ պակաս հաջող կլրացնեն նաև ճապոնական ռոլերն ու թեթեւ սերուցքային սոուսով պատրաստված իտալական պաստան։
Karas Reserve Areni Sireni
Եթե վարդագույն Karas-ը վանիլաեթերային տրամադրություն է ստեղծում, ապա այս գինին, որը ստեղծելիս Արենին պահպանվել է կարասներում, իսկ Սիրենին՝ հայկական կաղնու տակառներում, ավելի շուտ մղում է կրքոտ տրամադրության՝ մանուշակագույն խաղերով իր խոր սուտակե գույնով և բալային, կեռասային ու նույնիսկ հողային հարուստ հագեցած բուրմունքով։ Թավշե տանիններով վառ համի մեջ զգացվում են հատապտուղը, սալորն ու ընկույզը, գինու հաճելի հետհամը երկար ժամանակ մնում է բերանումդ, իսկ հավասարակշռված թնդության շնորհիվ յուրաքանչյուր կումից հետո կրծքումդ հաճելի ջերմություն է առաջանում։ Այս գինին հիանալի զուգընկեր կլինի հյութեղ սթեյքին, պանրով ու լոլիկով բրուսկետային, կամ ոչ այնքան քաղցր աղանդերին։
Karas Single Vineyard Syrah
Ձեռքով հավաքված բերք, խմորում և թրմեցում չժանգոտվող պողպատի տարաներում, 14 ամսվա հնացում հայկական եւ ֆրանսիական կաղնու տակառներում. ահա թե ինչպես է Karas գինեգործարանը ստանում Սիրա սորտից այս հիասքանչ գինին։ Բուրմունքի մեջ միաձուլվել են կարմիր եւ սեւ հատապտուղները, կաշին, սև սալորն ու վանիլը, իսկ համը ընգծում են չորամրգերի, փայտի և պղպեղի արբեցուցիչ երանգները։ Ավելի նուրբ համեր նախընտրողներին խորհուրդ ենք տալիս գինու հզորությունը «մեղմել» երկարատեւ օդահարման միջոցով։ Սիրահարների տոնին Սիրան վայելեք տոմատի սոուսով կամ տավարի ռագուով պաստաների, պինդ կամ կապույտ պանիրների հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին