Վեճից հետո սեքսը ոչ միայն լավ է ձեր հարաբերությունների, այլեւ առողջության համար։ «Հաշտեցնող սեքսը» ոչ պաշտոնական տերմին է, որն օգտագործվում է սեռական մտերմությունը նկարագրելու համար, որը տեղի է ունենում զույգերի միջեւ կոնֆլիկտից հետո:
Փոփ մշակույթը հաճախ հաշտեցնող սեքսը ներկայացնում է որպես լավագույնը եւ զույգերի միջեւ ռոմանտիկ փոխգործակցության ամենաինտենսիվ ձեւերից մեկը: Գտնվելով ադրենալինի ազդեցության տակ եւ շաղ տալով իրենց զգացմունքները՝ սիրահարները անձնատուր են լինում խելագար կրքին։ Եկեք պարզենք, թե արդյոք հաշտեցնող սեքսը երկարաժամկետ հեռանկարում օգնո՞ւմ է, թե՞ վնասում ձեր հարաբերություններին․ որո՞նք են դրա առավելությունները եւ արդյոք կա՞ն բացասական կողմեր:
Առավելությունները
Վերականգնում է վստահությունը հարաբերություններում
Սեքսը փորձ է, որն օգնում է վերականգնել վստահությունը եւ զույգերին երջանիկ ապագայի հույս է տալիս: Վստահության վերականգնումը կարող է նաեւ ուժեղացնել սեռական զգացմունքները:
Բարձրացնում է դոֆամինի եւ օքսիտոցինի արտազատումը
Սեքսի ժամանակ ուղեղն արտադրում է օքսիտոցին եւ դոֆամին։ Oxford Academic Journal-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ այս նյութերը հաճույքի եւ հանգստության զգացում են առաջացնում: Մի խոսքով, հաշտեցնող սեքսը կարող է օգնել ազատել ուրախության հորմոնները, որոնք իրենց հերթին կարող են օգնել լուծել հոգեկան առողջության հետ կապված խնդիրները:
Հանգստացնում է կոնֆկիկտից հետո
Հարաբերություններում սեքսը հիանալի միջոց է բարկությունից ազատվելու եւ հաճելի, ինքնաբուխ գործունեությամբ զբաղվելու համար: Ուրախ եւ հաճելի փորձառություններով կիսվելը էական փոփոխություններ է բերում ձեր հարաբերություններում եւ նաեւ ամրապնդում էմոցիոնալ մտերմությունը: Ննջասենյակում առանց կոնֆլիկտային պահերի ժամանակի առավելագույն օգտագործումը կարող է լուծել ձեր հարաբերություններում առկա խնդիրները:
Նվազեցնում է զուգընկերոջ սթրեսը
Երբ երկու զուգընկերներն էլ միասին վայելում են հաշտեցնող սեքսը, նրանց միջեւ լարվածությունը վերանում է։ Սեքսը կարող է հանգեցնել ձեր տրամադրության դրական փոփոխությունների։ Journal of Sexual Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ սեքսը կարող է օգնել կանանց նվազեցնել անհանգստությունն ու դեպրեսիան: Այսպիսով, սեքսը անհարկի լարվածությունը թոթափելու արդյունավետ միջոց է։
Այնուամենայնիվ, հաշտեցնող սեքսը միայն կարճաժամկետ է հանգստացնում զույգերին եւ երկարաժամկետ հեռանկարում կարող է բացասաբար ազդել նրանց վրա: Առողջ հարաբերությունների համար կարեւոր է հավասարակշռել հաղորդակցությունն ու ֆիզիկական մտերմությունը, որպեսզի զույգերը կարողանան կիսվել իրենց զգացմունքներով:
Թերությունները
Օգտագործելով սեքսը որպես հաղորդակցության փոխարինող
Սեքսը հաղորդակցության այլընտրանք չէ։ Խնդիրները կարող են լուծվել միայն այն դեպքում, եթե դուք շփվեք եւ լսեք միմյանց: Թեեւ սեքսը կարող է ժամանակավոր լուծում լինել, դուք պետք է լուծեք խնդիրները՝ ճիշտ փոխանցելով ձեր կարիքները, ցանկությունները եւ մտահոգությունները:
Սա կարող է թվալ ոչ ավելին, քան խնդրի պարզ լուծում:
Հաշտեցնող սեքսը ստիպում է մտածել, որ ձեր խնդիրները լուծված են, մինչդեռ իրականում դրանք լուծված չեն: Եթե զույգն օգտագործում է սեքսը դժվարությունները հաղթահարելու համար, բայց չի քննարկում զգացմունքները, դրդապատճառները կամ ապագա նպատակները, ապա հարաբերությունները ապագայում դատապարտված են ձախողման:
Այսպիսով, հաշտվեք ձեր զուգընկերոջ հետ սեքսի միջոցով, բայց թույլ մի տվեք, որ դա ստվերի հիմքում ընկած խնդիրները, որոնք կարող են փչացնել ձեր հարաբերությունները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը