Ե՞րբ են մարդիկ սկսել շուրթերը համբուրել։ Դանիացի պատմաբաններն ասում են, որ շուրթերի առաջին համբույրի վկայությունը կարելի է գտնել կավե տախտակի վրա, որը պեղվել է Մերձավոր Արեւելքում, տեղեկացրել է New York Times-ը, ինչը հերքում է ակադեմիական տեսությունն այն մասին, թե որ մշակույթում է ստեղծվել համբույրը։
Մինչեւ վերջերս գիտնականները կարծում էին, որ Հարավային Ասիայի բնակիչները առաջինն էին, որ սկսել են կրքոտ համբուրել շուրթերը, եւ դա տարածվել է ամբողջ աշխարհում մ.թ.ա. մոտ 300թ., այն ժամանակվանից ոչ շատ առաջ, երբ ի հայտ եկավ սեքսի հնդկական ուղեցույցը՝ «Կամասուտրան»։
Բայց Science-ի վերջերս հրապարակած հոդվածում Թրոելս Փանկ Արբյոլը եւ Սոֆի Լունդ Ռասմուսենը հավաստիացնում են, որ մարդիկ սկսել են «լեզուները միաձուլել» շատ ավելի վաղ։
«Շուրթերը համբուրելը վավերագրված է հին Միջագետքում [ժամանակակից Իրաք] եւ Եգիպտոսում, համենայն դեպս՝ մ.թ.ա. 2500 թվականից»,- հայտնում են պատմաբանները։ Նրանց խոսքով՝ շրթունքներ համբուրելու վկայությունները փորագրված են Բարտոնի ցիլինդրի՝ կավե տախտակի վրա, որը հայտնաբերվել է հնագույն Նիփուր քաղաքում։
Այն վիզուալ ասք է, որը բացահայտում է նրբին գաղտնիքն այն մասին, թե ինչպես են մարդիկ համբուրվել, եւ դա անակնկալ կլինի։
Ժամանակակից մշակույթում շուրթեր համբուրելը ընկալվում է որպես սեքսի նախասկիզբ, բայց կավե տախտակների փորագրությունները նշում են, որ մարդիկ առաջներում համբուրվել են միայն սիրով զբաղվելուց հետո։
Ավելի վաղ գիտնականները պնդում էին, որ շուրթերի առաջին ռոմանտիկ համբույրը հայտնաբերվել է Վեդայի սանսկրիտով ձեռագրերում՝ գրված մ.թ.ա. 1500թ.` ժամանակակից Հնդկաստանի տարածքում։
Պատմաբանները ենթադրել են, որ հերպեսի վիրուսն առաջացել է այդ շրջանում եւ տարածվել ողջ երկրագնդոv այն բանից հետո, երբ Ալեքսանդր Մեծի զորքերը փոխառել են համբույրի պրակտիկան՝ Հյուսիսային Հնդկաստանից Միջերկրածով վերադառնալով մ.թ.ա. մոտ 300թ։
Բայց Արբյոլը եւ Ռասմուսենը հերքում են այս «ռեդուկցիոնիստական» գաղափարը։ Նրանք ասում են, որ կավե տախտակը ցույց է տալիս, որ շուրթերի համբույրը «հանկարծակի կամ որոշակի հասարակությունում չի առաջացել» եւ, «թերեւս, կիրառվել է հնագույն շատ մշակույթներում մի քանի հազարամյակ շարունակ»։
«Շուրթերի համբույր գրանցվել է նաեւ շիմպանզեների եւ բոնոբոների՝ մեր ներկայում ապրող ամենամերձավոր ազգականների մոտ»,-The New York Times-ին ասել է Ռասմուսենը։ «Այդ կենդանիների համբույրի պրակտիկան ակնարկում է մի ինչ-որ հիմնարար, արմատներով մարդկության պատմության խորքը գնացող բանի մասին»։
«Ամեն ինչ արվել է ուժեղ եւ առողջ զուգընկերոջ գտնելու համար, որպեսզի լույս աշխարհ բերվի ուժեղ եւ առողջ սերունդ»,-ասել է նա,-«Ուստի, դուք անգիտակցաբար գնահատում եք մարդու պիտանիությունն ըստ քիմիական ազդանշանների, ինչպիսին է բերանի տհաճ հոտը, որը կարող է մատնանշել փչացած ատամների կամ վատ գեների մասին»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց