Փետրվարի 19, երկուշաբթի
Երեւանի պետական կամերային թատրոնում «Մի Ձայն» խորագրով ելույթ կունենա Հայկ Պետրոսյանը։ Միջոցառման սկիզբը՝ 20:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 3000- 6000 դրամ։
Փետրվարի 19-ին, ժամը 19:00-ին Երեւանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Ալթունյան» պետական անսամբլի 86-րդ համերգաշրջանի բացման համերգը, որը նվիրված է Հովհաննես Թումանյանի 155-ամյակին։ Համերգի ընթացքում անսամբլը կներկայացնի հայ ժողովրդական երգը, պարը, գունագեղ տարազներն ու նվագարանները: Երեկոյի ընթացքում կհնչեն նաեւ Ա.Տիգրանյանի, Ա.Խաչատրյանի եւ այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները: Ժամը՝ 19:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 2000- 6000 դրամ:
Փետրվարի 20, երեքշաբթի
Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր Էբեն քառյակի համերգով: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, առաջատար փառատոների «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով եւ նոր մոտեցումներով ներկայացնելով ծանոթ երգացանկերը:
Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը՝ 19։00-ին։
Տոմսերի արժեքը՝ 2000- 15․000 դրամ։
Փետրվարի 22, հինգշաբթի
ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում կկայանա «Мир красивых бабочек» ներկայացումը։ Հեղինակը Իվան Վըրըպայեւն է, ռեսժիսորը՝ Գայանե Անդրասյանը։ Դերերում հանդես են գալիս Սրբուհի Բալայանը, Արամ Կարախանյանը, Միլենա Ավանեսյանը, Գրիգ Խոջայանը, Դավիթ Շահվերդյանը, Գրիգորի Անդրասյանը, Նարեկ Կիրպիչյանը, Ռուբեն Կարապետյանը։ Սկիզբը՝ 20:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 3000-15.000 դրամ
Փետրվարի 23, ուրբաթ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան հայտնի դիրիժոր Քրիստով Կոնցը եւ դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը։
Ծրագրում՝ Բերնշտեյն. Սիմֆոնիկ պարեր, Գերշվին. Ռապսոդիա կապույտով, Մալեր: Սիմֆոնիա թիվ 1։ Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը՝ 19:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 3000- 15.000 դրամ։
Փետրվարի 24, շաբաթ
Ժամը 19:00-ին Ճարտարապետների միության դահլիճում կհնչի սիրված մուլտերի երաժշտությունը՝ ջազային
մշակմամբ: Փոքրիկների կողմից արդեն սիրված այս նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը եւ Ռաֆայել Պետրոսյանը: Նախագծի նպատակն է երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար մատչելի եղանակով:
Տոմսերի արժեքը՝ 4000 - 10․000 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ