Ժնեւյան XIX ժամացույցների աճուրդի շրջանակում Philips-ը վաճառքի կհանի իտալացի հրատարակիչ եւ ժամացույցների փորձագետ Գվիդո Մոնդանիի ժամացույցների անձնական հավաքածուն, գրում է Hypebeast-ը։
Լյուքս դասի ժամացույցների արդյունաբերության նշանավոր դեմք հանդիսացող Մոնդանին ավելի քան երեք տասնամյակ տեւած կարիերայի ընթացքում ժամագործության վերաբերյալ բազմաթիվ գրքեր է հրատարակել: Բացի այդ, նա նաեւ Rolex եւ Patek Philippe մոդելների մոլի կոլեկցիոներ է։ 2006 թվականին նա աճուրդի էր հանել իր Vintage Rolex մոդելների հավաքածուի մի մասը։ Այս շարքից երկու մոդել ճանաչվել են Rolex-ի՝ երբեւէ վաճառված ամենաթանկ ժամացույցները։
Այս անգամ Մոնդանին մտադիր է աճուրդի հանել իր հավաքածուի մնացած մասը։ «Այժմ ես պատրաստ եմ բաժանվել մի ժամացույցից, որը 18 տարի առաջ չափազանց յուրահատուկ էի համարում վաճառելու համար: Այս իրադարձությունը եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ որակյալ ժամացույցների իմ մշտական որոնումն ու ձեռքբերումը մեծ բավականություն է պատճառել ինձ»,-ասել է Մոնդանին։
Ժնեւում կայանալիք աճուրդում կներկայացվի Մոնդանիի հավաքածուից 40 ժամացույց՝ ներառյալ Rolex, Longines, Eberhard եւ Patek Philippe-ի վինտաժային ժամացույցները: Վաճառքի հիմնական իրերից է Rolex Cosmograph Daytona Ref. 6269-ը, որը Մոնդանին 1985թ-ին նվիրել էր կնոջը։ Դրա մոտավոր արժեքը 680,000-ից 1,3 մլն դոլար է։ Այն գալիս է 18 կիլոգրամանոց դեղին ոսկուց պատյանով, որն ամբողջությամբ ադամանդներով է զարդարված:
Այլ կարեւոր կետերից են Rolex Ref.-ը՝ 18 կարատանոց վարդագույն ոսկով, 6036 «Jean-Claude Killy»-ն (1955 թվականի), ինչպես նաեւ՝ 1938 թվականի Eberhard Rattrapante քրոնոգրաֆը, որը Մոնդանին դեռ 1988թ-ին գնել էր Eberhard & Co.-ի պաշտոնաթող վաճառողից:
Գվիդո Մոնդանիի հավաքածուն կցուցադրվի Միլանում՝ մարտի 20-ին։ Ընտրված ժամացույցները կցուցադրվեն Նյու Յորքում՝ ապրիլի 3-ից 5-ը, իսկ Լոնդոնում՝ ապրիլի 19-ից 21-ը: Ամբողջական հավաքածուն մայիսի 8-ից կցուցադրվի ցուցահանդեսում:
Ժնեւյան՝ XIX աճուրդը տեղի կունենա մայիսի 11-ից 12-ը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին