The 50 Best Restaurants-ը հրապարակել է 2024 թվականի իր ցուցակը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի համար (MENA), իսկ վարկանիշում գերիշխում է քաղաքներից մեկը: Զարմանալի չէ, որ խոսքը Դուբայի մասին է։
Դուբայը լավագույն 50-յակում ունի 18 ռեստորան, իսկ երկրորդ տեղում են Ամմանը, Կահիրեն եւ Թել Ավիվը՝ 5-ական, այնուհետեւ Մարաքեշն ու Բեյրութը՝ 3-ական ռեստորաններով: Ցանկը, որի օգտին քվեարկել են ողջ տարածաշրջանից սննդի եւ խմիչքների ոլորտի ավելի քան 250 փորձագետներ, ներառում են տարածաշրջանի 14 քաղաքների ռեստորանները:
Orfali Bros Bistro-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է լավագույն տիտղոսը: Այն բացվել է 2021 թվականին երեք եղբայրների՝ Մուհամեդի, Վասիմի եւ Օմարի կողմից, եւ խորհրդանշում է նրանց սիրիական ժառանգությունը՝ ներառելով Դուբայի բազմաթիվ արտագաղթած բնակիչների միջազգային ազդեցությունները:
«Մենք շատ ուրախ ենք եւ պատիվ ենք համարում այս մրցանակը»,-CNN-ին ասել է Մոհամմադ Օրֆալին՝ հավելելով, որ ռեստորանի ճաշացանկը ներկայացնում է «Դուբայի համայնքը եւ այստեղի մարդկանց բազմազանությունը»:
Մամլո հայտարարության մեջ Ուիլյամ Դրյուն՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի 50 լավագույն ռեստորանների բովանդակության տնօրենը, գովաբանել է Orfali Bros Bistro-ն՝ իր «ստեղծարարության, նորարարության եւ սննդի ներկայացման համար, որը համալրված է սպասարկման անհատական ոճով»:
Դուբայի մյուս ռեստորանները լավագույն տասնյակում են՝ Trèsind Studio (ընտիր ճաշարանային ռեստորան, որը մասնագիտանում է հնդկական խոհանոցի փորձարկումների վրա), Ossiano (հայտնի ծովամթերքի ռեստորան՝ Atlantis-ում), Moonrise (ճապոնական եւ մերձավորարեւելյան հարմարավետ ռեստորան) եւ 3Fils (հայտնի է իր ասիական ֆյուժն խոհանոցի եւ ծովամթերքի ուղղվածություններով):
Այն պահից, ինչ «50 Best»-ը սկսել է իր MENA ցուցակը, Դուբայի ռեստորաններ այցելող հյուրերի տեսակը փոխվել է, ասում է Գրեգուար Բերգերը՝ Ossiano-ի խոհարարը, որը ճանաչվել է տարածաշրջանի երրորդ լավագույն ռեստորանը:
Դուբայի ռեստորանային լանդշաֆտը կտրուկ փոխվել այն բանից հետո, երբ Բերգերը 2014 թվականին սկսել է աշխատել Ossiano-ում:
Բերգերն այժմ նկատում է ավելի շատ միջազգային այցելուների, ովքեր գալիս են Դուբայ՝ «բացահայտելու նոր խոհարարական միտումները» եւ «գտնելու բաներ, որոնք վստահ եմ, որ այլ տեղ չեք գտնի»:
Դուբայից երեք նոր ռեստորան ընդգրկվել են ցուցակում՝ Bait Maryam-ը, որի շեֆ-խոհարար Սալամ Դակակն այցելուներին ծանոթացնում է տնական պաղեստինյան խոհանոցին, 21 Grams-ը՝ ռեստորան եւ հացաբուլկեղեն, որը մատուցում է բալկանյան խոհանոց, եւ Row on 45 ռեստորանը, որը ղեկավարում է հայտնի խոհարար Ջեյսոն Աթերթոնը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն