Երեւանում բացվել է «Իմ տունն Արցախում» լուսանկարչական ցուցահանդեսը։ Այն տեղի է ունենում Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում եւ կտեւի մինչեւ մարտի վերջ։
Ընդարձակ դահլիճ, որտեղ հայերենն ու ռուսերենը միախառնված են, կազմակերպիչները հարցազրույցներ են տալիս, այցելուները ողջունում են ընկերներին, բայց ամենաշատ ուշադրությունը գրավում է մասնակիցների շշուկը, ովքեր զրուցում են միմյանց հետ հարազատ արցախյան բարբառով։
Միջոցառման կազմակերպիչներն էին Մարկ Գրիգորյանը, Ալեքսանդրա Լիվերգանտը, Յան Շենկմանը, Ժենյա Ենգիբարյանը եւ Նինա Իսկանդարյանը։
Ցուցահանդեսը նպատակ ունի ընդգծել Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները եւ պատմել դրանց մասին ականատեսների անձնական պատմություններով՝ նրանց տների սիրողական լուսանկարների միջոցով։
Լրագրող Ալեքսանդրա Լիվերգանտը ասում է, որ նախագծի գաղափարը ծագել է Արցախում տեղի ունեցածի մասին Յան Շենքմանի հետ զրույցի ժամանակ. «Մենք խոսեցինք, թե ինչպես օգնել այս մարդկանց, եւ միակ բանը, որ մենք՝ որպես լրագրողներ, կարող ենք անել՝ նրանց ձայն տալն է»: Ալեքսանդրան եւ Յանը իրենց գաղափարի մասին պատմել են Մարկ Գրիգորյանին, ով սատարել է այն, եւ այդպես ծնվել է այս նախագիծը։
Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն ընդգծում է, որ պետք է ճանաչել ու հիշել իր տունը կորցրած յուրաքանչյուր արցախցու, եւ ցուցահանդեսի նպատակը հենց դա է: Նա նշեց, որ «մարդիկ կային, ովքեր չէին կարողանում իրենց ստիպել լուսանկարներ ուղարկել, վերջին լուսանկարն ուղարկվել էր երեկ եւ կախվել ցուցահանդեսի բացումից մեկ ժամ առաջ։ Իհարկե, մենք կշարունակենք մշակել նախագիծը, դեռ չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ ուղղությամբ, բայց ակնհայտ է, որ սա շարունակվելու է»։
Լուսանկարներից մեկում պատկերված է բարեկազմ երիտասարդ աղջիկը, որը գրկում է իր ընկերներին: Սա ցուցահանդեսի մասնակիցներից Կարինա Պետրոսովան է։ Աղջիկը պատմում է, որ լուսանկարները պատկերում են իր տան հետ կապված ամենաերջանիկ պահերը՝ բակում եղբորորդիները խաղում են, պարտեզում խնամքով ելակ են տնկում, թութ հավաքում եւ իր սիրելի սենյակը՝ գրքերով, կիթառով եւ աստղադիտակով: Կարինան խոստովանում է, որ լքել է իր սիրելի տունը այնպես, ինչպես կար՝ առանց որեւէ բան վերցնելու իր հետ, նախ՝ որովհետեւ հնարավորություն եւ տեղ չկար, եւ երկրորդ՝ անհնար է ընտրողաբար ինչ-որ բան վերցնել եւ ինչ-որ բան թողնել սիրելի տանը։
Ցուցահանդեսի մասնակիցներն ընդգծում են, որ շատ բան չէին կարող իրենց հետ տանել եւ հոգու խորքում կարծում էին, որ սա վերջին անգամը չէր լինի, որ կտեսնեն իրենց տունը։
Լուսանկարից ոչ հեռու կանգնած է մի երիտասարդ՝ խիստ դեմքով եւ սուր հայացքով։ Նա կրում է Գարեգին Նժդեհի պատկերով գլխարկ, «Մեկ ազգ, մեկ ընտանիք» մակագրությամբ։ Երիտասարդի անունը Արսեն Գեւորգյան է, նա արցախցի նկարիչ է։
Արսենն ինքն է նկարել իր հագուստի պատկերը։ Նրա աշխատանքը լուսանկարների մեջ միակ նկարն է։ Երիտասարդը վերջին անգամ իր տունը տեսնելու հնարավորություն չի ունեցել, քանի որ ծառայել է բանակում եւ առջնագծից տեղափոխվել է ուղիղ Ստեփանակերտ։ Արսենը պատմել է իր պատմությունը՝ կտավի վրա վերարտադրելով իր տան պատկերը:
Նրա խոսքով՝ տան վերջին երջանիկ հիշողություններից մեկը իրեն բանակ ճանապարհելու օրն էր, երբ բոլոր հարազատները հավաքվել էին մեկ սեղանի շուրջ եւ մաղթել անփորձանք ծառայություն։ Նկարչության նկատմամբ Արսենի առաջին հետաքրքրությունը ծագել է 7 տարեկանում, այդ ժամանակվանից այն չի մարել, եւ երիտասարդն իր սիրելի գործունեության մեջ անընդհատ նոր ձեւաչափեր ու մեթոդներ է փնտրում։ Արսենը խոստովանում է, որ չնայած բոլոր դժվարություններին, հավատում է եւ գիտի, որ վերադառնալու է Արցախ՝ իր տուն:
«Իմ տունն Արցախում» ցուցահանդեսը կարեւոր իրադարձություն է ողջ հայության եւ, հատկապես, արցախահայության համար, քանի որ հնարավորություն է տալիս պատմել իրենց պատմությունները եւ լինել լսելի։
Մարդկանց կենդանի հիշողությունն ու մի վայրի հիշողությունը միաձուլվում են նրանց պատկերների ու տեքստերի մեջ՝ ստեղծելով արցախցիների համար կյանքի, տան եւ սիրո մասին նման տարբեր, բայց ընդհանուր պատմությունների մեկ սյուժե: Տունը՝ որպես հիշատակի վայր, դարձել է ոչ միայն այս ցուցահանդեսի, այլեւ Արցախի հետ կապված ողջ պատմության խորհրդանիշը։
Ռեգինա Մելիքյան
Լուսանկարները՝ Միխայիլ Բուրցեւի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում