Փետրվարի 27, երեքշաբթի
Երեւանի պետական կամերային թատրոնը հրավիրում է դիտելու «Ծննդյան վկայական» 16+ ներկայացումը։ Անհավատալի տարեգրություն՝ իրական փաստերի հիման վրա։ Տեւողությունը՝ 1ժամ 35 րոպե։ Պիեսի հեղինակ եւ բեմադրիչ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյան։ Դերերում՝ Ռաֆայել Երանոսյան, Ներսես Մարկոսյան, Սոնա Մաթեւոսյան, Սենիկ Բարսեղյան, Էվա Խաչատրյան։ Սկիզբը՝ 19:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 2000- 6000 դրամ։
Փետրվարի 28, չորեքշաբթի
Առնո Բաբաջանյան համերգասրահում դասական երաժշտության սիրահարների համար տեղի կունենա համերգ՝ Դենիս Միլլերի մասնակցությամբ։ Ծրագրում կհնչեն հայտնի դասական ստեղծագործություններ։ Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 2000-ից 5000 դրամ։
Փետրվարի 29, հինգշաբթի
Armenian State Jazz Orchestra-ն New Quintet-ը փետրվարի 29-ին, ժամը 20:00-ին հանդես կգան Ճարտարապետների միության դահլիճում։ Համերգի ընթացքում կհնչեն «Նյու Կվինտետ»-ի ստեղծագործությունները՝ մեծ ջազ նվագախմբի եւ խմբի երաժիշտների կատարմամբ: Երեկոյի հատուկ հյուրերն են՝ Արտյոմ Մանուկյան՝ թավջութակ, Աղվան Պապոյան՝ վոկալ, Նալբանդյան եղբայրներ՝ թվային էֆեկտներ, հնչյունային ձեւավորում։ Նախագծի հեղինակ եւ ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան։
Տոմսերի արժեքը՝ 5000- 10․000 դրամ։
Ժամը 20:00-ին Երեւանի Պետական կամերային թատրոնում Հայկ Պետրոսյանը հանդես կգա «Մի ձայն» խորագիրը կրող ծրագրով։
Տոմսերի արժեքը՝ 3000- 6000 դրամ։
Մարտի 1, ուրբաթ
Seven Visions Resort & Places, the Dvin-ում տեղի կունենա Ներսես Ավետիսյանի համերգը։ «Գարունը գալիս է՝ բերելով ռոմանտիկ համերգ Ներսես Ավետիսյանի կատարմամբ»։
Սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 15.000, 25.000 եւ 35.000 դրամ։
Մարտի 3, կիրակի
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 19:00-ին տեղի կունենա պոեզիայի երեկո՝ Աննա Էգոյանի մասնակցությամբ։ «Симфоническая поэзия» ծրագիրը կուղեկցվի սիմֆոնիկ նվագակցությամբ։
Տոմսերի արժեքը՝ 8000- 22.000 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է