«Սատանան կրում է Prada» ֆիլմի աստղերը՝ Մերիլ Սթրիփը, Էնն Հեթուեյը եւ Էմիլի Բլանթը, վերամիավորվել են SAG-ի 18-դ մրցանակաբաշխության ժամանակ՝ հանձնելու «Կատակերգական սերիալում լավագույն դերասանի» մրցանակը (որը, ի վերջո, բաժին հասավ «Արջը» ֆիլմի դերասան Ջերեմի Ալեն Ուայթին):
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Սթրիփը, ով 2006 թվականի կատակերգության մեջ մարմնավորել է խիստ խմբագիր Միրանդա Փրիսթլիին, Լոս Անջելեսի Shrine Auditorium & Expo Hall-ի բեմ բարձրանալիս քիչ էր մնում սայթաքեր: Նա ասաց հավաքվածներին, որ մոռացել է երկու բան՝ իր ակնոցը եւ հաղթողին ազդարարող ծրարը:
Այնուհետեւ Բլանթն ու Հեթուեյը միացան նրան բեմում՝ յուրաքանչյուրը բերելով մոռացված առարկաներից մեկը`ինչպես ֆիլմում նրա անձնական օգնականները՝ Էմիլի Չարլթոնն ու Էնդի Սաքսը:
Սթրիփը սկսեց իր ելույթը.
«Դարավոր հարց է՝ որտե՞ղ է ավարտվում կերպարը եւ սկսվում դերասանը»: Իսկ Բլանթը միջամտեց,-«Դե, ինչպես տեսնում եք, Մերիլն ու Միրանդա Փրիսթլին, ասես, երկվորյակներ լինեն»
Սթրիփը ժպտաց եւ օրորեց գլուխը . «Չեմ կարծում, որ նման եմ Միրանդա Փրիսթլիին»:
«Ոչ, ոչ, դա հարց չէր»,- կատակեց Հեթուեյը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել