Սիլվեստր Ստալոնեն «ընդմիշտ» լքում է Կալիֆոռնիան եւ տեղափոխվում Ֆլորիդա։ Այս մասին «Ռոքին» հայտարարել է «Ստալոնեների ընտանիքը» ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանի ժամանակ։
«Երկար մտածելուց հետո ես եւ ձեր մայրը որոշեցինք, որ ժամանակն է առաջ գնալ եւ ընդմիշտ լքել Կալիֆոռնիա նահանգը, մենք պատրաստվում ենք գնալ Ֆլորիդա»,-Սիլվեստրն ասել է իր երեք դուստրերին՝ Սքարլետին, Սիսթինին եւ Սոֆիային:
«Մենք պատրաստվում ենք վաճառել այս տունը։ Հարցն արդեն լուծված է»։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսի կինը՝ Քեյսի ԴեՍանտիսը, ողջունել է Ստալոնեի ընտանիքին Ֆլորիդայում՝ X-ում գրառմամբ: «Բարի գալուստ Ֆլորիդայի ազատ նահանգ»,- գրել է Քեյսին՝ տեղադրելով Ստալոնեի եւ նրա դուստրերի զրույցը։
Ըստ Palm Beach Daily News-ի, Ստալոնեն 2021 թվականին Փալմ Բիչում 35,4 միլիոն դոլարով ձեռք է բերել առանձնատուն: Այն տեղակայված է մոտավորապես 1,5 ակր լճափնյա տարածքի վրա, որը նայում է ավելի քան 250 ոտնաչափ լողափին:
Ըստ Realtor.com-ի՝ հյուրատներից բացի տունն ունի յոթ ննջասենյակ եւ 12 լոգասենյակ:
Երեք տարի առաջ Ֆլորիդայում տուն գնելուց հետո Ստալոնեն եւ նրա կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը, ժամանակ են անցկացրել եւ՛ Ֆլորիդայում, եւ՛ Կալիֆոռնիայում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել