Անջելինա Ջոլին արգելել է իր նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի սիրելիին կապ հաստատել իրենց երեխաների հետ։
Ըստ In Touch-ի աղբյուրի՝ մինչ Բրեդ Փիթի եւ Ինես դե Ռամոնի հարաբերությունները թեժանում են, Անջելինան զգուշացրել է Ինեսին հեռու մնալ երեխաներից:
«Անջելինան մինչ օրս վերահսկում է Բրեդին»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ դերասանուհին թույլ չի տալիս իր երեխաներին ժամանակ անցկացնել 31-ամյա Ինեսի հետ։ «Կասկած չկա, որ Ինեսը ցանկանում է հանդիպել երեխաներին, բայց նա գիտի, որ Բրեդը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նրանց տեսնի եւ խնդիրներ չունենա Անջելինայի հետ»:
Ավելի վաղ People ամսագիրը հայտնել էր, որ Ինեսը, գրեթե երկու տարվա հարաբերություններից հետո, տեղափոխվել է 60-ամյա Բրեդի մոտ։ Այնուամենայնիվ, ականատեսները In Touch-ին պատմել են, որ նա միշտ հեռանում է տնից՝ Փիթի ու Ջոլիի երեխաների ժամանումից 20 րոպե առաջ:
2016 թվականի դեկտեմբերին Անջելինան ստացավ իր անչափահաս երեխաների լիարժեք խնամակալությունը, իսկ Բրեդը՝ տեսակցության իրավունք։ Հետագա տարիներին դերասանի հարաբերությունները երեխաների հետ ավելի բարդացան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար