Ռեփեր Շոն «Դիդի» Քոմբսին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։ 54-ամյա երաժշտական մագնատի նախկին պրոդյուսեր եւ օպերատոր Ռոդնի «Լիլ Ռոդ» Ջոնսը հայց է ներկայացրել Նյու Յորքի դաշնային դատարան՝ պնդելով, որ Քոմբսը ավելի քան մեկ տարի սեռական ոտնձգությունների է իրեն ենթարկել, թմրանյութեր տվել եւ սպառնացել։
Ջոնսը 30 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում։
Ըստ PEOPLE-ի կողմից ձեռք բերված դատական փաստաթղթերի, Ջոնսը Քոմբսի վերջին՝ Love ալբոմի 9 երգերի պրոդյուսերն է։
Նրա խոսքով՝ նախագծի վրա աշխատելու ընթացքում նա ռեփերի հետ ապրել է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ նրա հետ հանգստացել է երկրից դուրս։ Ջոնսը պնդում է, որ այդ ընթացքում նա «ականատես է եղել եւ զգացել շատ բաներ, որոնք դուրս էին գալիս իր պրոդյուսերական աշխատանքի շրջանակներից»։
Քոմբսի ավագ որդին՝ Ջասթինը, նրա աշխատակազմի ղեկավար Քրիստինա Հորրամը, Universal Music Group-ի գործադիր տնօրեն սըր Լուսիան Գրեյնջը եւ Motown Records-ի նախկին գործադիր տնօրեն Եթովպիա Հաբտեմարիամը նույնպես որպես մեղադրյալներ են նշվում 73 էջանոց հայցի մեջ:
Ջոնսը պնդում է, որ լինելով նաեւ տեսանկարահանող՝ ստիպված է եղել «անդադար» ձայնագրել Դիդիին։ «Արդյունքում պարոն Ջոնսը ձեռք է բերել 100-ժամյա տեւողությամբ տեսանյութեր եւ ձայնագրություններ, որոնցում Քոմբսը, նրա համախոհներն ու հյուրերը լեւրջ անօրինական գործերով են զբաղված»,-ասվում է դատական փաստաթղթում։
«Պարոն Քոմբսի հետ անցկացրած ժամանակահատվածում պարոն Ջոնսը դարձել է պարոն Քոմբսի կողմից անընդհատ անցանկալի եւ չարտոնված ոտնձգությունների զոհ»,-ասվում է Ջոնսի հայցում:
Նախկին աշխատակիցը նաեւ պնդում է, որ մի պահ իրեն խնդրել են աշխատել Քոմբսի լոգարանում, մինչ երաժիշտը «մերկ էր եւ ցնցուղ էր ընդունում», ինչից Ջոնսն անհարմար է զգացել: Ջոնսը պնդում է, որ ինքն իր մտահոգությունն է հայտնել Հորրամին, իսկ վերջինն ասել է, «թե դա, պարզապես, ընկերական խաղ է»:
Ջոնսը նաեւ պնդում է, որ 2022 թվականին Գոհաբանության օրը Քոմբսի այն ժամանակվա ընկերուհու՝ Յուն Մայամիի զարմիկը սեռական ոտնձգություն է կատարել իր հանդեպ «միստր Քոմբսի եւ նրա աշխատակիցների ներկայությամբ»։ Ջոնսը պնդում էր, որ Քոմբսը մարմնավաճառների է բերել Մայամիի իր տուն եւ հավելել, որ մի անգամ իրեն ստիպել են թմրանյութ օգտագործել եւ, հնարավոր է, նույնիսկ, բռնաբարել են:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել