Սիրային տեսարանների նկարահանումը դերասանների համար կարող է ծանր փորձություն լինել, սակայն Քեյթ Ուինսլեթը, ով այս շրջանում նկարահանվում է «Ռեժիմը» երգիծական դրամայում, ասում է, որ իր մասնակցությամբ ինտիմ տեսարաններն այնքան զվարճալի էին, որ ստիպված է եղել խմբի երկու անդամներին դուրս հրավիրել սենյակից՝ ծիծաղելու համար, գրում է Daily Mail-ը:
Ուինսլեթը սերիալում մարմնավորում է կենտրոնական Եվրոպայի երեւակայական պետության դիկտատորին, որը սիրավեպ ունի իր զինվոր թիկնապահի՝ Զուբակի հետ (նրան մարմնավորում է բելգիացի դերասան Մաթիաս Շյոնաերտսը):
«Ըստ սյուժեի՝ Ելենան (դերասանուհու հերոսուհին) եւ Զուբակը սիրով են զբաղվում հինգերորդ սերիայի էպիզոդում։ Եվ նա բղավում է. «Ոչ մի դեպքում չկծես ինձ»,-պատմել է դերասանուհին,-«Խմբից երկու հոգու ստիպված էինք դուրս հրավիրել՝ ծիծաղելու համար։ Նրանցից մեկը մեր կինեմատոգրաֆիստ Ալվին Կուչլերն էր, մյուսը՝ ոճաբաններից մեկը։ Զավեշտալի էր նաեւ այն, որ Մաթիասն ուներ դաջվածքներ, եւ երբ նա քրտնում էր, դրանք իմ մաշկին էին տպվում։ Ես ասացի՝ «Ասես ինձ վրա թերթ տպված լինի»։
«Ռեժիմը», որի գլխավոր դերերում հանդես են գալիս նաեւ Անդրեա Ռայզբորոն ու Հյու Գրանտը, գրվել է Ուիլ Թրեյսիի կողմից, իսկ ռեժիսորը Սթիվեն Ֆրիրսն է:
Թրեյսին նշել է, որ սցենարը գրել է՝ ոգեշնչվելով Եթովպիայի վերջին կայսր Հայլե Սելասիեի կենսագրությունից:
Photo: John Phillips/Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը