Իսրայելական KAN հեռուստաընկերությունը հայտարարել է «Եվրատեսիլ 2024»-ի համար ներկայացրած «October Rain» երգի տեքստի փոփոխության մասին, գրում է dw.com-ը։
Իսրայելի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) փետրվարի կեսերին «October Rain» երգի բառերը դասակարգել է որպես «բացահայտ քաղաքական հայտարարություններ պարունակող», ինչն արգելված է մրցույթի կանոններով։ Երգը պարունակում է այնպիսի տողեր, ինչպիսիք են «Ես դեռ թաց եմ հոկտեմբերի անձրեւից» եւ «Նրանք բոլորը լավ երեխաներ էին, նրանցից յուրաքանչյուրը», որոնք, ինչպես ենթադրվում է, նկարագրում են ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:
Ըստ իսրայելական YNET պորտալի՝ տեղական հեռարձակողը որպես մրցույթի այլընտրանք առաջարկել էր «Dance Forever» երգը, որը Իսրայելում մրցույթի նախընտրական փուլի ժամանակ երկրորդ տեղն էր զբաղեցրել, սակայն ԵՀՄ-ն մերժել է այդ տարբերակը։
KAN-ը հայտարարել էր, որ չի փոխի «October Rain» երգի բառերը՝ ընդունելով հնարավոր որակազրկման ռիսկերը։ Այնուամենայնիվ, նոր հայտարարության մեջ հեռարձակողը նշել է, որ վերանայել է իր որոշումը՝ ընդունելով Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի դիրքորոշումը, ըստ որի՝ «այն ժամանակ, երբ մեզ ատողները փորձում են մեզ հեռացնել եւ բոյկոտել», Իսրայելը պետք է. «բարձրացնի իր դրոշը համաշխարհային հարթակներում»։
Ինչպես հայտնում է KAN-ը, երգը կստանա նոր անվանում՝ «Hurricane»: Երաժշտությունը կմնա նույնը, բայց բառերը կխմբագրվեն եւ կպատմեն «անձնական ճգնաժամի միջով անցնող երիտասարդ կնոջ» մասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)