Բրիտանահայ դերասան Կոսմո Ջարվիսը (Հարիսոն Կոսմո Կրիկորյան Ջարվիս), նկարահանվում է Hulu-ի եւ FX-ի Shōgun պատմական սերիալում, հայտնում է Armenian Film Society-ն։
Կոսմո Ջարվիսը երաժիշտ եւ դերասան է, որը ծնվել է Նյու Ջերսիում: Մայրը հայ է, հայրը՝ անգլիացի:
Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել մի շարք հայտնի նախագծերում՝ Peaky Blinders, Raised By Wolves, Lady Macbeth, Calm with Horses, Persuasion ֆիլմերում։ Ե՛վ 2017, եւ՛ 2020 թվականներին նա British Independent Film Awards-ի կողմից առաջադրվել է «Ամենախոստումնալից նորեկ» եւ «Լավագույն դերասան» անվանակարգերում:
CRUSHfanzine-ի հետ հարցազրույցում նրան հարցրել են իր հայկական արմատների մասին. «Իմ պապերն ու տատիկները հայ գաղթականներ են եղել... Ինձ համար զարմանալի է, որ 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը դեռեւս չի ճանաչվել որոշ ազգերի կողմից: Ինձ դա մեծ պատկերացում է տալիս մարդկանց իրական առաջնահերթությունների մասին. որոշ ցեղասպանություններ եւ ողբերգություններ կարող են բացահայտորեն անտեսվել, մինչդեռ մյուսները դառնում են փոփ մշակույթի եւ հասարակության հիմնական թեմաները»,-ասել է դերասանը:
Shōgun պատմում է «տարբեր աշխարհներից երկու հավակնոտ տղամարդկանց եւ խորհրդավոր կին սամուրայի բախման մասին»:
Սերիալի առաջին երկու դրվագների պրեմիերան կայացել է 2024 թվականի փետրվարի 27-ին: Առաջիկա 10 դրվագաները կթողարկվեն ամեն շաբաթ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը