Հոլլի Բեյլին կիսվել է, թե ինչու է որոշել գաղտնի պահել հղիությունը, գրում է People-ը։ 23-ամյա երգչուհին եւ դերասանուհին ESSENCE Black Women in Hollywood մրցանակաբաշխության չորս պարգեւատրվածներից մեկն էր: Իր ելույթի ժամանակ Բեյլին անդրադարձել է իր կարիերային եւ որդու՝ Հելոյի ծննդյանը, որը լույս աշխարհ է եկել անցած տարի:
«Մենք սեւամորթ կանայք ենք, եւ թեեւ ժամանցի ոլորտում ենք ու պատրաստ ենք ենք ուշադրության կենտրոնում լինելու մարտահրավերներին, ներկայիս պայմաններում այդ ուշադրությունը վառվում է ավելի պայծառ, թեժ եւ անդադար, եւ ոչ մի քողարկում չի թողնում»,-ասել է դերասանուհին: «Վերջին ութ տարիների ընթացքում ես դասեր եմ քաղել այդ ուշադրությունից: Եթե անկեղծ լինեմ, ես նույնպես այրվել եմ դրանից, ինչպես մենք բոլորս»,-հավելել է նա՝ անդրադառնալով այն ռասիստական արձագանքին, որին նա բախվել էր, երբ հայտարարվել էր, որ ինքն է նկարահանվելու «Փոքրիկ ջրահարսը» ֆիլմում՝ Արիելի դերում:
Նա նշել է, որ այդ դերը փոխել է իր կյանքը, բայց հավելել է՝ «դա չի կարող համեմատվել իմ կյանքի ամենամեծ ուրախության հետ, որը
իմ կատարյալ փոքրիկ հրեշտակի՝ Հելոյի մայրիկը դառնալն էր»:
Աստղը արտասվել է, երբ բացատրել է, թե ինչու է որոշել իր հղիությունը գաղտնի պահել: «Ես ոչ մի կերպ չէի ուզում կիսել իմ ամենամեծ ուրախությունը որեւէ մեկի հետ: Հելոն իմ պարգեւն է: Նա ամենամեծ օրհնությունն է, եւ ես պարտավոր չէի բացահայտել նրան կամ իմ ընտանիքին»,-կիսվել է նա:
Լուսանկարը՝ Gilbert Flores/Variety via Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը