ԽՈՅԵՐ
Այն, որ դուք անդադար անհանգստանում եք ձեր սիրելիի եւ ձեր ապագայի համար, ոչինչ չի փոխում իրականում: Ինչ լինելու է` լինելու է, այնպես որ`ավելի թեթեւ նայեք կյանքին:
ՑԼԵՐ
Ձեր կյանքի մի ուրախ փուլ մոտենում է ավարտին, ինչի պատճառով դուք այսօր տխուր կլինեք: Սակայն աշխատեք, որ ձեր տխրութունը չփոխանցվի ձեր սիրելիին: Նա մեղավոր չէ, որ ինչ-որ բաներ հարթ չեն ընթանում ձեզ մոտ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այն, ինչ ձեզ սկզբում աննշան մի բան էր թվում, իրականում շատ կարեւոր գործոն է ձեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Այնպես որ` կշռադատեք ցանկացած քայլ: Մանավանդ, որ դրա համար շատ ժամանակ ունեք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այդքան մի անհանգստացեք: Այն, ինչի համար անհանգստանում եք, իրականում, այդքան էլ սարսափելի բան չէ: Աստղերը վստահեցնում են, որ օրը հաջող է լինելու ձեզ համար:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Եթե այսօր ձեզ մոտ ոչինչ չստացվի, մի անհանգտացեք. հիշեք, որ դուք սիրված եք: Ի դեպ, ցանկացած հարցով կարող եք, վստահորեն, դիմել ծնողներին: Նրանք գիտեն, թե ինչով կարող են ձեզ օգնել:
ԿՈՒՅՍԵՐ
Ամուսնացած կարգավիճակում գտնվող Կույսերը հնարավոր է` այսօր գնան «ձախ», քանի որ շատերը կփորձեն գայթակղել նրանց: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս չտրվել այդ գայթակղություններին: Պետք է միշտ մտածել նաեւ վաղվա օրվա մասին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր, բավականին, բարկացած կլինեք, ինչը կազդի ձեր սիրելիի հետ հարաբերությունների վրա: Դրա պատճառով նա կփորձի խուսափել ձեզ հետ շփումից
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր սիրելիի կազմած ծրագրերն, իրականում, այդքան էլ շահավետ չեն լինի ձեր ապագայի համար, սակայն աշխատեք նրան չտխրեցնել: Թողեք, որ շարունակի խորհել իր պատկերացրած ապագայի մասին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կհիացնի ձեզ իր գիտելիքներով: Աշխատեք ցույց տալ, որ, իսկապես, տպավորված եք նրա գրագիտությամբ: Դա դրական կազդի նաեւ ձեր համատեղ ապագայի վրա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ շատ հետաքրքիր հարցեր կուղղի, որոնց կդժվարանաք պատասխանել, սակայն փորձել, այնուամենայնիվ, պետք է: Արդյունքում` ինքներդ էլ շատ բացահայտումներ կանեք նրա մասին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Աշխատեք զիջել ձեր սիրելիին եւ ցույց տալ, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է եւ որ ձեզ ոչինչ չի ահանգստացնում: Ինքներդ էլ այդպես ձեզ ավելի լավ կզգաք:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին այսօր մի բան ձեզ կխոստովանի, ինչի շնորհին նրան կբացահայտեք նոր կողմերով: Նրա տարօրինակ պահվածքն էլ ավելի կգրավի ձեզ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում