Ատոմ Էգոյանն այնքան մեծ տրավմա է ստացել 2014 թվականի Կաննի կինոփառատոնում Ռայան Ռեյնոլդսի մասնակցությամբ իր թրիլլերի՝ «Գերուհին» ֆիլմի բացասական ընդունելությունից, որ որոշել է այլեւս երբեք ֆիլմ չներկայացնել փառատոնին:
Պեդոֆիլիայի մասին թրիլլերը, որտեղ Ռեյնոլդսի հերոսը հետաքննում է իր իննամյա դստեր անհետացումը, լայն քննադատության էր արժանացել կինոփառատոնում՝ դրա համաշխարհային պրեմիերայից հետո։
«Իրականում այն ամենաբասացական կարծիքը ստացած իմ ֆիլմն էր: Մենք այն ոչ մի դեպքում չպետք է ներկայացնեինք Կաննում»,- Քաթարի Դոհայի կինոինստիտուտում կայացած վարպետության դասի ժամանակ ասել է կանադահայ ռեժիսորը։ «Այն ժամանակվանից ես Կաննում չեմ եղել, քանի որ, պարզապես, չեմ ուզում երբեւէ վերադառնալ նրան, ինչ մենք ունեցանք այդ գիշեր: Վերջին շրջանի ֆիլմերը ցուցադրել ենք Վենետիկում կամ Բեռլինում»։
Էգոյանն ասել է, որ, այնուամենայնիվ, հպարտ է ֆիլմով՝ ենթադրելով, որ այն նոր հնչեղություն է ստացել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի մասին վերջին բացահայտումներից հետո:
Ռեժիսորի խոսքով, առաջատար
աստղերի հետ աշխատելը բնական առաջընթաց էր:
«Նրանք հիանալի դերասաններ են եւ այստեղ են, որպեսզի անեն այն, ինչ անում են: Խնդիրը նրանց նկարահանման հրապարակ բերելն ու գործարքներ կնքելն է, ինչը շատ ժամանակ եւ համոզում է պահանջում»:
Վարպետության դասի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Էգոյանի վաղ կարիերային, ինչպես նաեւ նրա հեռուստատեսային աշխատանքներին, ինչպիսիք են «Ուրբաթ 13»-ը եւ «Մթնշաղի գոտին»:
Էգոյանը նշել է, որ իր միակ ափսոսանքն այն է, որ ավելի լուրջ չի վերաբերվել հեռուստատեսությանը` ի տարբերություն իր գործընկերոջ՝ Ջերեմի Պոդեսվայի, ով վաղ ժամանակներից կարիերա է սկսել հեռուստատեսային սերիալներում, ինչպիսիք են «Սպասուհու պատմությունը»-ը եւ «Գահերի խաղը»:
Էգոյանը նաեւ պատմել է, թե ինչպես են իր հայկական արմատներն ու Եգիպտոսից Կանադա տեղափոխվելու փորձառությունն ազդել իր ֆիլմարտադրության վրա՝ միաձուլվելով իր վաղ ֆիլմերի ենթատեքստերի մեջ, որոնց թվում են«Օրացույցը» եւ «Արարատը»:
«Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Կաննի կինոփառատոնի շրջանակում, եւ այն փոխեց իմ կարիերան, քանի որ մինչ այդ ես նկարահանում էի շատ անձնական, յուրօրինակ ֆիլմեր, եւ հանկարծ այս մեկը դարձավ ավելի քաղաքական հայտարարությամբ: Իսկ մարդիկ չգիտեին՝ ինչ անել դրա հետ»,-խոսելով «Արարատի» մասին ասել է Էգոյանը՝ հավելելով, որ ֆիլմի շրջանակում դարձել էր նաեւ խոսնակ:
«Մեծ զայրույթ կար ոչ միայն թուրքական համայնքի, այլեւ հայ համայնքի կողմից, քանի որ նրանք կարծում էին, որ ֆիլմը պետք է ավելի պարզ լինի եւ չպետք է լինի գեղարվեստական: Դա շատ դժվար ժամանակ էր իմ կյանքում, բայց հետ նայելով ես շատ հպարտ եմ, որ իրականացրել եմ այն: Սա հենց այն ֆիլմն է, որը ես մտքումս ունեի: Բայց դրա հետեւանքներից վերականգնվելու համար ժամանակ պահանջվեց»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում