ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի ներել ձեր այս կամ այն քայլը, որը նրան սխալ կամ վիրավորական կթվա։ Բայց ներում խնդրելը շատ հեշտ կլինի, քան արդարանալը։
ՑԼԵՐ
Այսօր ոչ մի դեպքում չի կարելի հիշել անցյալը, վերլուծել այն եւ համեմատել ներկայի հետ։ Ձեր սիրելի էակը նման վերաբերմունքի արժանի չէ եւ մեղավոր չէ, որ իրենից առաջ ձեր կյանքում ինչ-որ մեկն է եղել։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելիի հետ զրույցը կարող է շատ դժվար ու բարդ լինել եւ հաճույք չպարգեւել ոչ միայն ձեզ, այլեւ ձեր սիրելիին։ Բայց ամեն ինչին վերջակետ դնելու եւ խելամիտ որոշում կայացնելու համար աստղերը հուշում են, որ պետք է ավելի հանդարտ ու հանդուրժող լինեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեզ սպասվում է հանդիպում մեկի հետ, ում վաղուց չեք տեսել։ Նախկինում ձեր միջեւ սիրային կապ կար, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է։ Սակայն նույնիսկ անցյալի հուշերը հաճելի զգացողություններ կպարգեւեն ձեզ այսօր։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր առաջ շատ բարդ խնդիր է դրվելու։ Խոսքը անձնական կյանքի մասին է։ Ոչ մեկը բացի ձեզնից, չի կարող լուծել այն։ Ձեր սիրելի էակը նույնպես չի կարող օգնել ձեզ այդ հարցում։ Հույսը դրեք միայն սեփական ուժերի վրա։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի ընդունել ձեր սիրելիին այնպիսին, ինչպիսին նա կա։ Ուստի, փորձելու եք կրկին չտեսնել ու քողարկել ճշմարտությունը։
ԿՇԵՌՔՆԵՐԸ
Երբեմն շատ հաճելի է հասկանալ, որ դուք կախված եք մեկդ մյուսից, բայց ոչ միշտ ենք խոստովանում այդ մասին։ Եթե կարծում եք՝ ինչ-որ մեկը ձեր ձեռքերում է, ուրեմն անհապաղ զրուցեք նրա հետ, փոխեք սիրելի էակի դերը ձեր կյանքում, քանզի չի կարելի փորձությունների ենթարկել մարդկանց։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը ժամանակ չի ունենա ձեզ հետ մտերմիկ եւ ջերմ զրուցելու համար։ Հետեւաբար, փորձեք փոխել զրույցի այն թեման, որը մտադիր էիք այսօր քննարկել։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր էքսպրեսիան եւ պոռթկումները զարմացնելու են սիրելի էակին։ Նա մտածում էր, որ դուք կյանքում հաճախ հանդիպող հարցերին շատ ավելի հանգիստ ու փիլիսոփայական մոտեցում եք ցուցաբերում։ Բայց չի կարելի ասել, որ այդ բուռն արձագանքը նրա սրտով չէ։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր դուք պետք է կարեւոր քայլ անեք։ Հոգու խորքում ձեր սիրելի էակը համաձայն է ձեզ հետ, բայց քանի որ այժմ ձեր զույգում ուժեղն ու համարձակը դուք եք, ուրեմն որոշումը հենց դուք պետք է կայացնեք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելի անձնավորությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ իր ամբողջ հմայքով եւ պերճանքով ներկայանալու համար։ Ձեր առաջադրանքն է՝ գնահատել նրա ջանքերը, որպեսզի նա չմտածի, թե իզուր է այդքան պատրաստվել։
ՁԿՆԵՐ
Մի մոռացեք այսօր հաճոյախոսություններ անել նրան, ով գրավել է ձեր սիրտը։ Վստահ եղեք, որ նրան հաստատ դուր է գալու դա, եւ նա, ի պատասխան, ժպտալու ու շնորհակալություն է հայտնելու։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում