Instagram-ի, այսպես կոչված, արքա, պոկերի խաղացող եւ փլեյբոյ Դեն Բիլզերյանը երկրպագուներին ցնցել է իր այն խոստովանությամբ, որ մոնոգամ հարաբերություններն ավելի լավ են, քան պատահական սեռական կապերը։
Mighty Pursuit փոդքաստում Բիլզերյանը անկեղծացել է՝ չմոռանալով նշել, որ սեռական հարաբերություններ է ունեցել «հազարավոր կանանց» հետ։
«Միջին հաշվով օրական առնվազն երեք աղջկա հետ սեքսով էի զբաղվում։ Այսինքն, եթե ես օրական միայն երկու աղջկա հետ սեքսով զբաղվեի, դա նման կլիներ հանգստյան օրվա... Երբեմն՝ չորս, երբեմն՝ հինգ, յոթ, առավելագույնը՝ ինը»,-պարծեցել է ալֆա տղամարդը:
Բայց հիմա, երբ ժամանակները փոխվել են, Դենն էլ է փոխվել: «Որքան էլ տարօրինակ հնչի իմ կողմից, հիմա ես կարծում եմ, որ մոնոգամ հարաբերություններն ավելի լավն են:
Ես իրոք կարծում եմ, որ ավելի լավ է գտնես մի գեղեցիկ աղջկա, որի հետ դու իրականում հոգեւոր կապ ես զգում: Կարծում եմ՝ այդպես սեքսը նույնպես ավելի լավը կլինի, դուք ավելի հանգիստ կլինեք, ձեր էներգիան չի գնա տարբեր ուղղություններով»:
Բիլզերյանն ասում է, որ հիմա ապրում է իր ունեցածով երջանիկ լինելու գաղափարով։
«Արդյունքի հասնելն այնքան էլ գոհացուցիչ չէ, որքան երբ մտածում ես այնտեղ հասնելու ճանապարհի մասին... Ես ինքնաթիռ ունեի՝ ամենամեծ տունը՝ ամբողջ Լոս Անջելեսում: Ես ունեի Վեգասի ամենամեծ տներից մեկը, ունեի շատ մեքենաներ, գնեցի Ferrari եւ քշեցի տարեկան մոտ 75 մղոն: Ես ունեի շատ կանանց: 300 ոտնաչափ զբոսանավ, 27 մոդել, ովքեր կկտրեին միմյանց կոկորդները, որ ինձ հետ քնեին... Մարդկանց մեծամասնությունն այնքան հարմարավետ կյանքով է ապրում, մենք շատ բաներ ենք ընդունում... Երջանկության իմ հնարքներից մեկն այն է, որ, պարզապես, երախտապարտ եմ իմ ունեցածի համար»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ