Մեգան Ֆոքսը, վերջապես, խոստովանել է, որ պլաստիկ վիրահատություն է կատարել. «Տրանսֆորմերներ»-ի 37-ամյա աստղը տարիներ շարունակ շփոթեցնում էր երկրպագուներին իր անընդհատ փոփոխվող արտաքինով, բայց լռում էր՝ չնայած վիրահատությունների մասին անընդհատ շահարկումներին:
Այժմ երեք երեխաների մայրը բացահայտել է, թե կոսմետիկ ինչ միջամտություններ է արել, այդ թվում՝ 30,000 դոլար է ծախսել, որպեսզի ձեռք բերի «ամենամեծ կուրծքը, որը կտեղավորվեր իր մարմնի վրա»: Նա նաեւ խոստովանել է, որ 20 տարեկանում քիթը վիրահատել է, սակայն հերքում է այն պնդումները, թե ինքը կատարել է այդ պրոցեդուրան յոթ կամ ութ անգամ:
Մեգանը հերքել է այլ միջամտությունների մասին լուրերը՝ պնդելով, որ երբեք լիպոսակցիա չի անի, քանի որ շատ նիհար է:
Չնայած խոստովանում է, որ սիրում է իր վիրահատությունների արդյունքները, դերասանուհին նշում է, որ խուսափում է շատ տարածված պրոցեդուրաներից, քանի որ վախենում է անզգայացումից: Call Her Daddy փոդքաստում նա բացահայտել է, որ ֆիլերներ եւ բոտոքս է օգտագործել:
Խոսելով իր մեծ կրծքի եւ բարակ մարմնի մասին՝ նա նշել է. «Ես կուրծքս վիրահատել եմ 21-22 տարեկանում։ Ես դա արել եմ առաջին եւ երկրորդ «Տրանսֆորմերների» արանքում»:
Մեգանը խոստովանել է, որ ցանկանում է ավելի մեծ հետույք ունենալ, բայց ներկայումս դա հնարավոր չէ, քանի որ նա չափազանց նիհար է: «Եթե կարողանայի, կանեի դա։ Ես չունեմ ավելորդ ճարպ: Այս վիրահատությունից հետո շատ դժվար է վերականգնվելը։ Հիմնականում, մոտավորապես, երեք ամիս պետք է պառկել»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը