Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

ՀՈՒՆՎԱՐԻ 8 -Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01, 8 հունվարի

Շնչելու օդ հավաքե'ք եւ շունչ պահե'ք: Այսօր արտասովոր, հիասքանչ, կախարդական մի օր է՝ իրականությունից այն կողմ թռիչների եւ ֆանտաստիկ սիրային հնարավորությունների մի օր: Բաց մի' թողեք այդ նարավորությունը.չէ՞ որ այն չափազանց հազվադեպ է տրվում...

ԽՈՅԵՐ

Այսօր արժե, որպեսզի Խոյերը մտորեն իրենց ռոմանտիկ հարաբերությունների ապագայի մասին եւ իրենց մտքերով կիսվեն սիրելիների հետ: Խոյերի ուղեղը աշխատելու է արտառոց ռիթմով եւ թույլ կտա նրանց իրավիճակը մի քանի քայլ առաջ կանխազգալ: Այսօրվա ընձեռած վերլուծական հատկանիշներից օգտվելով՝ Խոյերը կկարողանան փայլուն գնահատել իրենց հեռանկարները: Իսկ հարաբերությունների զարգացման համար բավական է, որպեսզի նրանք իրենց եւ ընտրյալների առջեւ մի ընդհանուր նպատակ նախանշեն:


ՑԼԵՐ

Այսօր Ցլերի համար լավագույն ռոմանտիկ մթնոլորտը կլինի այն, որտեղ նրանք կկարողանան իրենց ընտրյալների հետ միասին վայելել սիրված երաժշտությունը: Զուր չեն ասում երջանիկ մարդկանց մասին, որ նրանց հոգին երգում է: Ե'ւ հարաբերությունների ամրապնդման, ե'ւ նոր ծանոթություններ հաստատելու համար Ցլերին արժե այսօր ուղեւորվել այնտեղ, որտեղ նրանք կկարողանան երաժշտություն լսել: Ընդ որում, ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ եաժշտություն է այդ.օպերա, մանկական ցերեկույթ թե հայտնի հիթեր: Իսկ, գուցե, կարաոկե՞:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Երկվորյակներին եւ նրանց սիրելիներին մի լավ երազել: Միմյանց հետ կիսվելով սեփական ծրագրերով՝ նրանք կմոտեցնեն դրանց իրականացումը: Այսօրվա առանձնահատկություններից մեկն այն է, որ նույնիսկ ամենազարմանալի երազանքները կարող են ի կատար ածվել, եթե կիսվես դրանցով սիրելիներիդ հետ: Այսօր երազած բնակարանի կամ կղզու մասին սիրելիներին պատմելով՝ Երկվորյակները ավելի շոշափելի եւ իրականությանը մոտ կդարձնեն իրենց երազանքը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր հիանալի օր է, որպեսզի Խեցգետինները սկսեն ինչ-որ նոր բան անել: Կարեւոր չէ, արդյոք այդ նոր սեր է, նոր շրջան հարաբերություններում կամ նոր ռոմանտիկ ծանոթություն: Նույնիսկ նոր զգեստի գնման պես անմեղ զբաղմունքը կարող է Խեցգետինների համար անձնական կյանքում բարեփոխումների վերածվել: Այնպես որ աստղերը այսօր խորհուրդ են տալիս Խեցգետիններին համարձակորեն առաջ գնալ: Քանի դեռ նրանք առաջ են շարժվում դեպի փոփոխություններ նրանց ներուժը աճում է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրո բնագավառում Առյուծներին կարելի է մի լավ փորձարարությամբ զբաղվել: Բնականաբար խոսքը զուգընկերների փոփոխության մասին չէ, եթե, իհարկե, Առյուծները միայնակ չեն, այլ ընդամենը նշանակում է այն, որ նրանց անհրաժեշտ է բազմազանություն ներմուծել նրանց կյանքում: Իսկ միայնակ Առյուծների համար փորձերի տարածություն կարող է դառնալ ծանոթությունների համար ցանկացած վայր: Եւ պետք չէ չափազանց վախենալ սխալներից.վերջ ի վերջո, ողջ կյանքը մի մեծ փորձադաշտ է, այսինքն, ըստ էության, մի մեծ փորձ:


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը զգուշացնում են Կույսերին, որ նրանց զգացմունքները չափազանց ուժգին եւ անկանոն կլինեն: Նրանք կարող են տաքից դեպի սառը նետվել, իսկ սիրային էյֆորիային կփոխարինեն զարյրույթի նոպաները: Դժվար չէ հասկանալ, որ որ ո'չ Կույսերին, ո'չ էլ նրանց սիրելիներին այդ փոփոխական տրամադրությունը եջանկություն չի բերի: Հարաբերությունները անզգույշ խոսքով կամ քայլով փչացնելուց խուսափելու համար այսօր Կույսերին անհրաժեշտ է գոնե մի փոքր զսպել իրենց բուռն զգացմունքները:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքների անձնական կյանքում կարող է մի շրջան գալ, եբ նրանց անհրաժեշտ կլինի վերաիմաստավորել սիրելիների հետ հարաբերությունները: Հնարավոր է, որ նրանք աստիճանաբար եկել հայտնվել են փակուղում, իսկ, գուցե, ընդհամենը մի փոքր փոփոխությունների կարիք են զգում: Այսպես թե այնպես ամեն ինչ անտեսելով՝ Կշեռքները ընդհամենը աչքերը կփակեն խնդրի կողքով անցնելիս: Սակայն եթե նրանք ցանկանում են լուծել այն, նրանք ստիպված կլինեն մի լավ խորհել դրա շուրջ, իսկ ավելի լավ կլինի, եթե նրանք դրանով զբաղվեն իրենց զուգընկերների հետ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե այսօր Կարիճները ցանկանան որեւէ կարեւոր հարց քննարկել իրենց սիրելիների հետ, չարժե այդ անել.օրը չի տրամադրում անկեղծության եւ հսականալու ցանկության: Ճիշտ հակառակը՝ նույնիսկ ամենապարզ հարցերը դժվարությամբ կլուծվեն, իսկ թյուրիմածությունները կծագեն ցանկացած առիթով: Այնպես որ Կարիճները պետք է հաշվի առնեն այսօր, որ այն, ինչ նրանք ցանկանում են բարձրաձայնել եւ այն, ինչ կհասկանան իրենց ընտրյալները երկու տարբեր բաներ են: Եւ չարժե նեղանալ դրանից.ավելի լավ կլինի, եթե Կարիճները պարզապես հետաձգեն իրենց կարեւոր զրույցը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր զարմանահրաշ օր է, երբ Աղեղնավորներին, սրտեր գերելու համար, ընդհամենը բավական է ցուցադրել իրենց ինտելեկտը: Ոչ թե հմայքը եւ գրավչությունը, այլ հենց ինտելեկտը.խորհելու ունակությունը, մտահորիզոնը: Իսկ եթե Աղեղնավորները վստահ չեն իրենց IQ որակի առումով, ապա զրույցի ընթացքում լավ կլինի, եթե նրանք հանդես գան ունկնդրի, այլ ոչ թե զրուցողի դերում.լուռ զրուցակիցները շատ ավելի խելացի տեսք ունեն, իսկ այդ նշանակում է, որ այսօր նրանք շատ ավելի բարենպաստ տպավորություն կթողնեն զուգընկերների վրա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները դժվար թե կարողանան խուսափել ռոմանտիկայի մասին հոգեցունց զրույցներից, կարոտախտով լի հիշողություններից եւ դրանց նման այլ անկեղծ դրսեւորումներից: Ճիշտ հակառակը՝ այսօր Այծեղջյուրներին օգտակար կլինի իրենց անձնական հույզերը քննարկել որեւէ մեկի հետ եւ օտարների կարծիքը լսել այդ մասին: Այդ նրանց կօգնի կարգարվորել սեփական զգացմունքները եւ ստանալ նրանց իսկապես հուզող հարցերի պատասխանները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսները պետք է աշխարհիկ կյանքով ապրեն: Իսկ քանի որ յուրաքանյուր ոք այդ արտահայտությունը յուրովի է հասկանում, ապա Ջրհոսները նույնպես կարող են ընտրել այն վայրը, որը կկամենան: Ոմանց համար աշխարհիկ կյանքը թատրոնն է, մյուսների համար ռոք համերգը, իսկ ոմանք ընդհանրապես կնախընտրեն ֆիլմի պրեմիերայի ներկայանալ: Ամենից կարեւորը այն է, որ Ջրհոսներին կտրականապես արգելված է տանը նստելը.չէ՞ որ նրանց շուրջ ռոմանտիկ ծանոթությունների համար այնքան հետաքրքիր վայրեր կան:


ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ձկներին սիրելիների հետ ռոմանտի ճանապարհորդության ուղեւորվել դեպի... խանութներ: Ե'ւ Ձկները, ե'ւ նրանց ընտրյալները արժանի են դրան: Նույնիսկ եթե սովորաբար Ձկները գնումներից հաճույք չեն ստանում, այսօրվա օրը կարող է հաճելիորեն զարմացնել նրանց: Համատեղ շոփինգը աֆրիկյանն սաֆարիի կնմանվի, երբ վառ զգացողությունները միայն տաքացնում են կիրքը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել