Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Սքոթ Դիսիկը, իրեն նրա ներկայիս ամուսնու՝ Թրեւիս Բարքերի հետ համեմատելուց հետո, կտրուկ նիհարել է՝ օգտագործելով «Օզմեպիկ» դիաբետիկ դեղամիջոցը, պնդում են ինսայդերները:
Նշվում է, որ Սքոթի համար դժվար է հետեւել Քորթնիի եւ Թրեւիսի ամուսնությանը։ Սքոթն ու Քորթնին միասին են եղել 10 տարի եւ ունեն երեք երեխա։
Ինսայդերներն ասում են, որ Սքոթը գտնվում է «բարդ իրավիճակում», քանի որ «Օզեմպիկ» օգտագործելուց հետո նա չափազանց նիհար տեսք ունի:
«Քորթնիի եւ Թրեւիսի ամուսնությունը վնասեց Սքոթին, եւ երբ նա ավելի մեծացավ, սկսեց իրեն համեմատել Թրեւիսի հետ»,-DailyMail.com-ին ասել է աղբյուրը: Նրա խոսքով՝ Սքոթը խուսափում է ալկոհոլից եւ թմրանյութերից՝ իրավիճակը հաղթահարելու համար, եւ չի ցանկանում վտանգել երեխաների հետ իր հարաբերությունները:
«Նա չափազանց շատ է սիրում իր երեխաներին, որպեսզի փորձի փչացնել հարաբերությունները նրանց հետ»,-ասել է աղբյուրը,-«Քորթնին, իհարկե, մտահոգված է, քանի որ նա իր երեխաների հայրն է: Սքոթի լուսանկարի հայտնվելուց հետո նրա սիրելիները հասկացել են, թե որքան սարսափելի է իրավիճակը»:
Ինսայդերներից մեկն էլ ասում է, որ «մեծ հավանականություն» կա, որ Սքոթի քաշի կորստի խնդիրը կքննարկվի «Քարդաշյանների» առաջիկա սեզոնում: «Սքոթը գիտի այդ մասին: Նա պայմանագիր է ստորագրել, ուստի շատ բան չի կարող անել»:
Հաղորդվում է, որ Քորթնին անհանգստացած է Սքոթի համար, ով ինսայդերների կարծիքով՝ «չափազանց հեռուն» է գնացել «Օզեմպիկ» օգտագործելով՝ ավելորդ քաշից ազատվելու հուսահատ փորձով պայմանավորված:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ