Ռուս բալերինա Անաստասիա Վոլոչկովան արձագանքել է «Шоу Воли» հաղորդմանը, որի շրջանակում երգիչ Սերգեյ Լազարեւը ներկայացել է պարուհու ստվարաթղթե պատկերի հետ։ Այս մասին նա խոսել է Instagram-ի իր էջում։
Պարուհին հեգնանքով նշել է, որ այժմ ինքն ու կատարողը համատեղ «կադր» ունեն, բայց ընդգծել է, որ ավանդույթի համաձայն՝ տղամարդու ներողությունը պետք է այլ կերպ արտահայտվի։ Նա ակնարկել է, որ կցանկանար ծաղկեփունջ ստանալ։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Սերգեյին եւ նրա աշխատանքին։ Սակայն տղամարդը, ով ընդունում է իր սխալը, սովորաբար, կնոջը նվիրում է ծաղիկներ եւ բացիկ՝ որպես ներողության նշան։ Ես հանդուրժող եմ օտար արժեքների նկատմամբ՝ ստվարաթղթե լուսանկարների եւ այլ նախասիրությունների տեսքով... Սա յուրաքանչյուր մարդու անհատական ընտրությունն է»,-գրել է պարուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
Բալերինան խոստովանել է, որ հավանել է իր ստվարաթղթե պատճենը եւ ցանկություն է հայտնել այն նվեր ստանալ։
Ավելի վաղ Լազարեւը պատմել էր, թե ինչու է հրաժարվել Անաստասիա Վոլոչկովայի հետ լուսանկարվել «Ոսկե գրամոֆոն» մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա։
Արտիստը բացատրել է, որ պարուհին երկար ժամանակ իրեն մոտ է եղել, եւ որոշել է համատեղ լուսանկար խնդրել միայն այն պահին, երբ ինքը շտապում էր հանդերձարան։
«Կարմիր գորգ էր, դիմացս Վոլոչկովան էր, ով հետ ու առաջ էր քայլում։ Նա տեսավ ինձ, բայց այդ պահին ցանկություն չհայտնեց ինձ հետ լուսանկարվելու։ Հետո հերթը հասավ իմ լուսանկարվելուն, որից հետո ես ստիպված էի վազել հագուստս փոխելու»,-պարզաբանել է երգիչը։
Միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին՝ «Ոսկե գրամոֆոն» մրցանակաբաշխության կարմիր գորգին։ Լրագրողները լուսանկարում էին արտիստներին, երբ Վոլոչկովան մոտեցավ Լազարեւին՝ լուսանկարվելու առաջարկով, սակայն արտիստը մերժեց նրան, ներողություն խնդրեց ու հեռացավ։
Լուսանկարը՝ newsru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում