Թողարկվել է «Օնեգին» ֆիլմը, որի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, որին կինոաշխարհում տրվել է դիլետանտի համբավը, որի դեմ, ի դեպ, նա հուսահատորեն փորձում է պայքարել։
Ֆիլմը ստացվել է ոչ սահուն եւ չափազանց ձգձգված: Ստեղծագործության եւ պատմվածքի ողջ պոեզիան, ընդհանրապես, սեղմված է սիրային տեքստերի եւ վիկտորիանական դարաշրջանի սրահներով շրջող հերոսների գեղեցիկ հանդերձանքների մեջ։ Իսկ վատ մշակված համակարգչային գրաֆիկան տպավորություն է թողնում, թե դիտողին հիմարի տեղ են դնում։ Ֆիլմը չի փրկում անգամ այն, որ այն նկարահանվել է Սանկտ Պետերբուրգում, իսկ բարոն Շտիգլիցի առանձնատունը վերականգնվել է հատուկ նկարահանումների համար։
Հեռուստադիտողին հատկապես վրդովեցնում է Օնեգինի հոգնած դեմքը, որը ներկայացված է ոչ թե որպես մելամաղձոտ երիտասարդ, այլ՝ լիովին հասուն տղամարդ. ի դեպ, բավական հասուն է ներկայացված նաեւ Տատյանան։ Ռեժիսորի խոսքով՝ դա միտումնավոր է արվել, քանի որ հերոսներին, որպես դեռահասներ չի տեսնում։ Ավելորդ է ասել, թե որքան կարեւոր էր այդ կետը ստեղծագործության մեջ, որը, սակայն, բացահայտորեն անտեսված էր:
Ֆիլմի դրական կողմն այն է, որ այստեղ լուրջ ուշադրություն է դարձված այն ժամանակների ոգուն եւ դրա վիզուալ փոխանցմանը։ Ճորտատիրությունը ցուցադրվում է իր ողջ եղելությամբ, իսկ հերոսների կոստյումները, ճարտարապետությունը եւ ընդհանուր շրջապատը վերստեղծվում են լավ ճշգրտությամբ եւ խորությամբ:
Եվ թեեւ գրական ստեղծագործության վրա հիմնված ֆիլմը չպետք է լինի դրա սղագրությունը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է որոշակի կանոններ պահպանել, հակառակ դեպքում նման ֆիլմին լուրջ չեն վերաբերվի։ Ժապավենը հաստատ չի օգնի դիտողներին հանձնել միասնական պետական քննությունը. կարճ ամփոփումը կարդալով քննությունը հանձնելու հավանականությունն ավելի մեծ է:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին