Փոքր փորով տղամարդիկ սիրված են կանանց կողմից: Մաչոները, ովքեր ունեն «dad bod» կազմվածք, ինչպես Թեյլոր Սվիֆթի ներկայիս բոյֆրենդ՝ Թրևիս Քելսին, ավելի հաճախ և հաջողակ են գրավում կանանց սրտերը՝ համեմատած իրենց հասակակիցների հետ՝ սլացիկ կազմվածքով և պռեսով:
«Գրեթե 75%-ը dad bod֊ի երկրպագուներ են», - ասվում է Dating.com-ի կողմից պատվիրված վերջին զեկույցում: «Սա նշանակում է, որ նրանց դուր է գալիս մի մարմին, որը այնքան էլ սլացիկ չէ»: Արդյունքները նման են PlanetFitness-ի կողմից անցկացված նախորդ հարցմանը, որը ցույց է տվել, որ կանանց 78%-ը կարծում է, որ dad bod մարմին ունեցող տղամարդիկ ավելի ինքնավստահ են: Հսկայական 83%-ն ասել է, որ հպարտ կլինեին, եթե իրենց ամուսինը փորիկ ունենար: Սակայն հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց ֆիզիկապես գրավիչ չեն համարում: Այնուամենայնիվ, նրանք նկարագրեցին նրանց որպես «նուրբ, հոգատար, ընկերասեր» և լավ ծնողական պոտենցիալ ունեցող:
«Psychology Today»-ում Բաքնելի համալսարանի պրոֆեսոր և հոգեբան Ջոել Ուեյդը գրել է, որ «կանայք կարող են ավելի գրավիչ համարել այն տղամարդուն, ում տեստոստերոնի մակարդակն ավելի ցածր է, քանի որ նա կընկալվի որպես պակաս ագրեսիվ և կունենա այնպիսի հատկություններ, որոնք կդարձնեն նրան լավագույն զուգընկեր, լավագույն հայր»: Լրացուցիչ հետազոտությունները ցույց են տվել, որ «չափազանց գրավիչ տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում»՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նրանք հակված են ավելի սիրված լինել հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ։ Կանայք ավելի քիչ են անհանգստանում, որ իրենց ընկերը կթողնի իրենց, եթե նա հաստաբուն, գեղեցիկ տղամարդ է` փոքրիկ փորով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը