2024 թվականի iHeartRadio Music Awards-ում Շերը ստացել է Icon Award-ը։ Մրցանակը նրան հանձնել է դերասանուհի Մերիլ Սթրիփը։
Երբ Լոս Անջելեսի Dolby Theatre-ի բեմից 74-ամյա Սթրիփը ջերմորեն ներկայացրել է «Գրեմմի»-ի դափնեկրին, 77-ամյա աստղն իր խոսքը սկսել է զվարճալի ուղերձով՝ ուղղված իրեն ատողներին: «Մարդիկ կան ասում են՝ մի՞թե այս պոռնիկը մեկից ավելի տաբատ ունի։ Ես այս տաբատը կրում եմ արդեն 40 տարի, եւ մտածեցի, որ պետք է միասին այստեղ գանք եւ ընդունենք այս մրցանակը»։
Անդրադառնալով երաժշտական ինդուստրիայում իր 60-ամյա կարիերային, Strong Enough-ի հիթմեյքերն ասել է, որ ինքը «բախտավոր է, որ ունի մարդիկ, ովքեր տարիների ընթացքում միշտ եղել են իր կողքին»: Դիմելով ներկաներին՝ լեգենդար երգչուհին նշել է, որ հանդիսատեսի «մեծ մասը», նույնիսկ, ծնված չի եղել, երբ նա 1965 թվականին ամուսնու՝ Սոնի Բոնոյի հետ փառքի է հասել որպես խմբի անդամ։
Նա խրախուսել է մյուսներին «երազել» եւ չհանձնվել՝ «անկախ նրանից, թե ինչ է պատահում»: «Եթե երազանք ունենաս եւ գնաս դրա հետեւից, հիանալի կյանք կունենաս, եւ այն, հավանաբար, կիրականանա»,- հորդորել է նա։
Մինչ Շերին բեմում ողջունելը, Սթրիփը, Lanvin-ի սպիտակ զգեստով, հարգանքի տուրք է մատուցել իր գործընկերոջ պատմական կարիերային:
«Գիտե՞ք, որ Շերը վերջին յոթ տասնամյակում զբաղեցրել է առաջին հորիզոնականները: Նա ԱՄՆ պատմության մեջ միակ կինն է, ով արել է դա»: Նրա խոսքով՝ «խիզախություն է պետք» հասնելու այդպիսի հաջողության:
Արարողության ընթացքում բեմ է բարձրացել նաեւ Ջենիֆեր Հադսոնը՝ կատարելով «If I Could Turn Back Time» երգի իր տարբերակը։ Այնուհետեւ Շերը հայտնվել է բեմում եւ Հադսոնի հետ կատարել «Believe» երգը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ