«Машина Времени» լեգենդար խումբը ապրիլի 13-ին Երեւանում հանդես կգա իրենց 55-ամյակին նվիրված մեծ համերգով։ Այնպես է ստացվել, որ ապրիլի 13-ը ռոքնռոլի միջազգային օրն է, նաեւ՝ խմբի անդամներից մեկի՝ Ալեքսանդր Կուտիկովի ծննդյան օրը։ Շքեղ իրադարձությանն ընդառաջ Անդրեյ Մակարեւիչը պատասխանել է NEWS.am STYLE-ի մի քանի հարցերին։
Ո՞ւմ կամ ինչի՞ հետ եք ասոցացնում Հայաստանը։
Վերջին անգամ ես եղել եմ ձեր երկրում 2022 թվականի աշնանը։ Եվ մեկ անգամ ես ու կինս մեկ-երկու ազատ օր ունեինք շրջելու տեսարժան վայրերում՝ Գառնի, Գեղարդ, Էրեբունի․․․ Անհավանական տեսարան էր։ Հրաշալի ու համեղ է հայկական գինին։
Ի՞նչն է, հատկապես, մնացել ձեր հիշողության մեջ հայաստանյան վերջին համերգից հետո։
«Starmus» փառատոնի շրջանակում բեմ բարձրացա եւ մի երկու երգ երգեցի միայն կիթառի ուղեկցությամբ՝ առանց խմբի: Բայց փառատոնն ինքնին զարմանալի էր, երաժշտության և գիտության միաձուլումը հիանալի գաղափար էր:
Երեւանում սպասվող հոբելյանական համերգին անակնկալներ կլինե՞ն։
«Машина»-ի հետ Երեւանում այնքան վաղուց ենք հանդես եկել, որ միայն հիշում եմ, որ ամեն ինչ լավ էր։ Դրանով պայմանավորված էլ անակնկալներ, իհարկե, կլինեն. երեւանյան հանդիսատեսը դեռ չի լսել մեր վերջին ալբոմների երգերը՝ կենդանի կատարմամբ․ ժամանակն է շտկել դա: Բայց մենք կնվագենք նաեւ մեր բոլոր հիթերը, պետք չէ անհանգստանալ:
Ինչպե՞ս եք գնահատում ժամանակակից երաժշտությունը։ Ո՞ւմ եք լսում:
Չեմ գնահատում, որովհետեւ չեմ լսում. Ես, իրականում, սիրում եմ 40-60-ականների ջազը:
Որո՞նք են երաժիշտ լինելու ամենադժվար եւ ամենահաճելի պահերը:
Ես, իսկապես, երբեք չեմ մտածել այդ մասին: Ընդհանրապես, սիրածդ գործով զբաղվելը ոչ միայն հաճելի է, այլեւ անհրաժեշտ։
Ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել:
Փոլ Մաքքարթնիի հետ։
Ո՞ր պահից եք գիտակցել հաջողությունը։ Ձեր կարիերայի սկզբում եղե՞լ է որեւիցե որոշիչ իրավիճակ կամ հիշարժան պահ:
Նման պահերը շատ են եղել։ Դա միշտ հաճելի է, բայց երբեք գլխավորը չէ:
Ո՞վ է ձեզ ոգեշնչում:
Ոչ ոք։
Կա՞ որեւէ հիշարժան խորհուրդ, որը ստացել եք երաժշտից:
Ոչ։ Ես իրականում չեմ լսում ուրիշների խորհուրդները:
Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ երաժիշտներին:
Խորհուրդ տալն էլ է շատ անշնորհակալ գործ։
Ո՞ր երգը կարող էր լինել Ձեր անձնական «օրհներգը»:
Անկեղծ ասած՝ մանկուց չեմ սիրել օրհներգեր, կարգախոսներ ու կոչեր։
Եթե գոյություն ունենար ժամանակի մեքենա, ո՞ւր կգնայիք եւ ինչո՞ւ․․․ Ի՞նչ կփոխեիք:
Նման հարցերը լուծվում են, վճռորոշ պահերին։ Սկզբի համար տվեք ինձ ժամանակի մեքենա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ